Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Իմ քայլի» ներկայացրած օրենսդրական փաթեթը։
Կողմ քվեարկեց 82, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
Ինչպես նշել ենք՝ նախագիծը հեղինակել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդգծել էր, որ այս փոփոխություններն իրենց քաղաքական հանձնառությունն են։ Այն նախապես չէր դրվել հանրային քննարկման։