Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մութ խաղեր»՝ «Վիվարոյում»․ Բուքմեյքերը քաղաքացու շահած խոշոր գումարը հետ է քաշել ու չի վերադարձնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արթուր Թումանյանն արդեն մեկ տարի է՝ դատական գործերով է․ «Վիվարո» բուքմեյքերական ընկերությունը չի վճարում նրա շահած 4 մլն դրամը։ «Վիվարոյի» քայլերն ու պատճառաբանություններն Արթուրը բնորոշում է որպես խաբեություն։ Իսկ «Վիվառոյից» ավելի քան 1 ամսվա ձգձգումից հետո այդպես էլ սպառիչ պատասխան չհնչեց։

Փոխարենը անստորագիր նամակով «Վիվարոյի» հետ ասոցացվող հասցեից պատասխան եկավ, թե հստակ չեն պատկերացնում բարձրացված խնդիրը, եւ որ, ըստ միջազգային վիճակագրության, «ծրագրային  սխալմունքը» հնարավոր է։

«Վիվարոյի» անցյալ տարվա փետրվարյան գովազդն Արթուր Թումանյանին գայթակղեց իր մրցանակային ֆոնդով։ Բուքմեյքերական խաղեր խաղում է արդեն մի քանի տարի։ Մշտապես պարտվել է՝ պատմում է։ Բայց գովազդվող այս խաղից առաջին անգամ Արթուրը շահեց որոշակի գումար ու նույն գումարն այլ խաղերի ուղղեց։

«Այդ նույն խաղով թիվս աճում է մոտավոր 1 մլն- 1.5 մլն։ Հետո տարբեր խաղեր եմ խաղում։  Ընդհանուր շահածս գումարը դառնում է 4 մլն քանի 100 հազար, էլ չեմ խաղում»։

Շահած ընդհանուր գումարը՝ շուրջ 4 մլն դրամ, կուտակվել էր իր անձնական, այսպես ասած՝ խաղային հաշվին։ Սակայն ինչ-որ պահի «Վիվարո» ընկերությունը օգտատիրոջ հաշվից հետ է քաշում կուտակված ողջ գումարը, ընդ որում՝ ոչ միայն առաջին, այլեւ մյուս խաղերից գոյացած։ Վրդովված օգտատիրոջը բացատրում են, թե խաղը խոտանվել է։ Մինչդեռ «Վիվարոյի» պատճառաբանություն-բացատրությունը օգտատերը որ միայն հիմնավոր չի համարում, այլեւ խաբեություն է որակում։ 

«Հիմա ասում է՝ այս խաղի հետ, որ դու սկզբից խաղացել ես, տեխնիկական խոտան է  տեղի ունեցել։ Տարբեր պատճառաբանություններ են բերում և ասում, որ այդ գումարը չենք տալու, իսկ էն մյուս խաղերն էլ, որ խաղացել ես, այս կրած գումարով ես խաղացել։ Քանի որ նրա հետ խոտան է տեղի ունեցել, ապա այս մյուսի գումարներն էլ չենք տալիս»։  

Մեկ տարուց ավելի է՝ Արթուրը դատարանի միջոցով փորձում է իր շահած գումարը «Վիվարոյից» հետ ստանալ։ Ընդ որում՝ «ինչո՞ւ է գումարը հետ գանձվել» հարցը միակը չէ, որ «Ռադիոլուրի» զրուցակիցը բարձրացնում է դատարանում։  Փորձում է պարզել, օրինակ, նույն այդ «խոտանված» խաղում պարտվողների գումարները «Վիվարոն» արդյո՞ք նույն արագությամբ եւ հետեւողականությամբ վերադարձրել է կամ երբեւէ վերադարձրե՞լ է։ Ինչո՞ւ խաղին մասնակցողին չի իրազեկվել, որ խաղը տեխնիկական խնդիր է ունեցել, եւ որ իր խաղային հաշվից գումար է հետ գանձվում։ Խաղացողը կարո՞ղ է եւ ե՞րբ կարող է տեղեկանալ, որ խաղի արդյունքը չեղյալ է հայտարարվել։   Քաշքշուկները սկսվել են ու չեն ավարտվում․ «Վիվարոյից» մեկ մի պատասխան են տվել, հետո կատեգորիկ՝ մեկ այլը՝ «չեն տալու գումարը»։

«Սկզբից հաշիվս արգելափակել են, չէի կարողանում մտնել։  Զանգել եմ իրենց գլխամաս, ինձ ասել են մեր մոտ կարգավորումներ են կատարվում,  կարգավորումից հետո կկարողանաք կանխիկացնել։  Մի ամբողջ օր նույնիսկ իմ սայտ չեմ կարողացել մտնել, դիմացն էլ հանգստյան օրեր էին, չկարողացա այդ հարցը լուծել։ Հետո ասացին՝ մոտենամ գլխամաս։ Երկուշաբթի մոտեցել եմ գլխամաս, ինձ տվել են հետևյալ պատասխանը, թե սեփականատեր Վիգեն Բադալյանն ասել է՝ այդ գումարը չտան»։

Ինչպե՞ս է ընկերությունը մուտք գործել իր անձնական հաշիվ՝ սա էլ է անհասկանալի Արթուրի համար։ 10 տարվա ընթացքում «Վիվարոյի» խաղերում Արթուրը մեծ գումարներ է պարտվել, սակայն ընկերությունը երբեք որևէ պարտություն խոտան չի համարել և կորցրած գումարը չի վերադարձրել։ 

«Հաղթելուց իրենք ասում են՝ տեխնիկական խոտան է։ Այսինքն՝ եթե խոտան է, իրենց մեղավորությամբ է եղել, իրենց համակարգիչներն են կախել։ Ես ի՞նչ իմանամ պարտվելուց կոմպերը չեն կախել։  Այսինքն՝ մարդիկ էլ կան այդ խաղի ընթացքում պարտվել են, բայց համոզված եմ՝ չեն կանչել էդ մարդկանց ասել, որ պարտվել եք»։

«Վիվարո» ընկերության, իր ձևակերպմամբ, խաբեության գործով օգտատերը դիմել է իրավապահ մարմիններին։ Հարուցվել է քրեական գործ, նյութերն էլ ուղարկվել են ոստիկանություն։ Արթուրի խոսքով՝ գործի քննության սկզբից կասկած է ունեցել, որ քննիչը գործը քննում է ի շահ «Վիվարո» ընկերության։

«Գործով զբաղվում էր քննիչ Մանուկ Կարապետյանը։ Ինքն այդ գործը կարճեց, ասեց՝ ես այդ գործի հավեսը չունեմ։ Սկզբից էլ հասկացել էի, որ ինքը չի ուզում այդ գործով զբաղվի, ինձ էլ ասեց՝ ո՞ւր ես խորացել, «Վիվարոյի» հետ ո՞տ ես գցում»։

Գործն այդ օղակում կարճվել է՝ շահում ապահոված խաղը խոտանված դիտարկելու հիմքով։ Արթուր Թումանյանի նոր փաստաբանը, սակայն,  հիմնավոր չի համարում որոշումն ու այն վիճարկում է առաջին ատյանի դատարանում։ Քաղաքացու մեղադրանքների ու խնդրի մասով «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանում ստանալ «մեղադրվող կողմից»։ Ավելի քան մեկ ամիս ձգձգվող պարզաբանումն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց հարցերին։ Գերադասեցին հարցի բուն էությունը մի կողմ թողած գրավոր պատասխանում մի քանի անգամ շեշտել, թե «խոտան խաղ» ձեւակերպումը ճիշտ չէ։ Չբացառեցին, որ, այո, ծրագրային սխալմունք հնարավոր է։ Մեջբերում։

Տեխնիկական կամ ծրագրային խափանումների դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել  մասնակցության վճարները, շահումները, բոնուսները, ջեքփոթները, ցանկացած այլ շահում կամ մրցանակ: Վերը նշված դեպքերում չեղյալ հայտարարված մասնակցության վճարները (խաղադրույքները) վերադարձվում են օգտատերերի հատուկ խաղային հաշիվներին։

«Վիվարոյից» գրեցին, որ խաղի մասնակցին տեղեկացնում են տվյալ խաղի ծրագրային խափանման մասին։ Մինչդեռ մեզ դիմած քաղաքացու պնդմամբ՝ իրեն որեւէ նման իրազեկում չի տրվել, երբեւէ նախորդ պարտված խաղերից գումար չի վերադարձվել։ Քաղաքացին պնդում է՝ «Վիվարոն»  խաբում է։

Ի դեպ, «Դատալեքս» իրավական ակտերի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Վիվարոյի» դեմ մի քանի տասնյակ այլ դատական հայցեր էլ կան՝ գրեթե առանց բացառության՝ գումարի բռնագանձման հարցերով։

Օգտատեր Արթուր Թումանյանը դեռ ակնկալում է ստանալ իր շահած գումարը դատարանի միջոցով։ Այս ընթացքում հասցրել է նաեւ «Վիվարոյի» տնօրենի ֆեյսբուքյան ընկերների «սեւ ցանկում» հայտնվել։

Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Ամենադիտված