Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», ենթադրաբար նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու. Լենա Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ։

-Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան․ խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է:

-Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք է գան խորհրդարան և լինեն մեծամասնություն, կա՛մ էլ քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրվի հարուստների փողի միջոցով՝ ընտրակաշառք, աշխատատեղերից ձայների հավաքագրում և այլն, այսինքն իր «ընտրվելու» համար պարտական մնա հարուստներին:

Միանգամից ասեմ, որ ՔՊ-ն հարուստների կուսակցություն չի եղել և չի էլ դարձել այս ընթացքում: Երկրորդ՝ հենց մենք ենք փոխել ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ էր տալիս խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջադրվել տարբեր ընտրատարածքներում, փողի, տնտեսական ազդեցության միջոցով ձայներ է հավաքել և այդ «քաղաքական» կշիռը վերածել տնտեսական հովանավորության, մենաշնորհների և ունեցվածքի պաշտպանության:Մենք գործով ցույց ենք տվել, որ չենք փորձում վերընտրվել հարուստների միջոցով, և մեր հենարանը ժողովուրդն է, որի մեծամասնությունը ունի՛ սոցիալական արդարության խնդիր, մեր ջանքերն էլ ուղղվելու են սոցիալական անարդարությունը վերացնելուն: Եվ այդպես ենք արել:

Իզուր չէ, որ վարչապետը խոսում է ժողովրդի դեմ դասակարգային պայքարի մասին: Նայեք որոշ ընդդիմադիր ցուցակների թեկնածուների ու հատկապես նրանց որդիների ունեցվածքը: Ի՞նչ է, իրենք գալիս են խորհրդարան՝ թալանածը ժողովրդին վերադարձնելո՞ւ:

-Խնդիրն այն է, որ դուք երկար տարիներ քննադատել եք գործարարների առկայությունը կուսակցական ցուցակներում և դա փաստորեն հիմա դուք եք անում:

-Խնդիրն այն չէ, որ նախկին գործարարը կլինի խորհրդարանում և գործադիրում: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որը հիմնել և կայացրել է մեծ բիզնես Հայաստանում, այժմ, հանձնելով այն հավատարմագրային կառավարման, ստանձնել է քաղաքական պաշտոն: Խնդիրն այն է, երբ աղքատ երկրում հարուստներն ու ապօրինի հարստացածները դառնում են քաղաքական մեծամասնություն: Պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում, առաջինը ուժը կորցնելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը մենք ընդունեցինք անօրինական հարստացածներից ունեցվածքը պետությանը՝ այսինքն, հանրությանը, վերադարձնելու համար:

-Բայց նրանք սեփականատեր են խոշոր ընկերությունների և կարող են ազդել մարդկանց ընտրական կամքի վրա: Հնարավոր չէ՞:

-Մարդիկ ազատ են ու կարող են ցանկացած ընտրություն կատարել, ոչ ոք չի կարող իրենց ընտրատեղամասում վերահսկել, ոչ մեկ չի կարող պարտադրել, որ կայացնեն իրենց կամքին հակառակ որոշումներ: Ի վերջո, ինչի՞ համար էր հեղափոխությունը: Ինձ համար հեղափոխությունն ազատագրական գործընթաց է, երբ ազատագրվեցին քաղաքական, տնտեսական, կրթական, ընտրական, լրատվական, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերն իշխանական զավթվածությունից: Ես չեմ ասում, որ այդ համակարգերը հիմա լիարժեք ազատ են նախկինում թալանողների ֆինանսական ազդեցություններից, բայց այդ ազդեցությունները իշխանությունը ճնշել է և ճնշելու է: Այսօր ընդդիմությունն է կաշառք բաժանելու հանցագործության մեջ բռնվում: Հայաստանում տարիներ շարունակ հաստատված արատավոր, հանցագործ, կեղեքող կարգը հեղափոխությունից հետո ոտից գլուխ շուռ է եկել ու ընդդիմություն դարձել: Հիմա մնում է, որ այս ընտրություններով վերջնականապես դուրս մղվի նաև ընդդիմության դաշտից:

-Մենք տեսնում ենք ուսուցիչներ, դպրոցականներ, որոնք խմբերով մասնակցում են ձեր ուժի քարոզարշավային հանդիպումներին: Արդյո՞ք ազդեցության հետևանք չէ նրանց խմբային ներկայությունը:

-Այստեղ կարևոր է՝արդյո՞ք իրենց ցանկությամբ են նրանք մասնակցում հավաքներին, թե՞ կրթության նախարարության զանգով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցների ոչ մի ծնողի, ոչ մի ուսուցչի չի ասվում գնալ ու մասնակցել իշխանական ուժի հավաքներին: Բացառում եմ: Մարդիկ ինքնակամ գալիս են, մասնակցում են հավաքներին ու իրացնում իրենց իրավունքը:

-Մարզպետարանների՞ց էլ չեն հրահանգում, գյուղապետարաններից է՞լ:

-Ոչ: Իհարկե, չեն ասում: Եթե նման փաստ լինի, վստահաբար հայտնի կդառնա:

-Այս օրերին ակտիվ տարածվում են տեղեկություններ, որ միկրոավտոբուսներով աջակցող խմբեր եք տեղափոխում մարզեր, որ հավաքների ժամանակ բացականչեն՝ «Նիկոլ վարչապետ»: Կա՞ նման բան:

-Չեմ պատկերացնում նման իրավիճակ: Ցանկացած լրագրող, որ միանա քարոզարշավին, կտեսնի ամբողջ պրոցեսը, կտեսնի, որ ամեն կանգառում նոր բնակիչներ են: Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում 10-12 կանգառ է անում և օրվա վերջում՝ մեծ հանրահավաք:Ընդդիմությունը՝ 1-2 դահլիճային հանդիպում է անում օրվա ընթացքում: Կարծում եմ՝ հենց դահլիճային հանդիպումներն են խղճուկ բեմադրություններ:

-Շատ լավ, դարձյալ ցուցակի մասին. 7-րդ գումարման շատ պատգամավորներ նոր ցուցակում չկան․ դա մարտավարակա՞ն քայլ էր, թե՞նրանք չեն կիսում այլևս ձեր վարած քաղաքականության պատասխանատվությունը:

-Ընտրական ցուցակը կազմել է վարչությունը: Հանդիպում է եղել ամեն մի թեկնածուի հետ, որը հայտնել է իր ցանկությունը շարունակել աշխատել օրենսդիրում կամ գնալ գործադիր: Եղել են մարդիկ, որոնք իրենց կամքով չեն ցանկացել շարունակել քաղաքական գործունեությունը:Պատճառները կարող են շատ անձնական լինել, կգնան և կզբաղվեն այլ գործունեությամբ:

-Իսկ հնարավո՞ր է, որ պարզապես չեն ցանկացել կրել պատասխանատվություն իշխանության վարած քաղաքականության համար:

-Կարող է լինել նաև, որ չեն ցանկացել կիսել պատասխանատվությունը: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե մարդիկ պարտավոր են բացատրություն տալ, թե ինչու չեն ցանկանում ընդգրկվել ցուցակում: Դա իրենց ընտրությունն է, պետք է հարգանքով վերաբերվել:

-Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:

-Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվու՞մ եք։

-Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից:

-Նաև հայհոյանք է հնչել Փաշինյանի կողմից:

-Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու:

-Թավիշից՝ պողպատ. ձեր թիմը հիմա էլ պողպատե մանդատ է խնդրում քաղաքացիներից: Ինչո՞ւ:

-Պողպատե մանդատը վերաբերում է քաղաքական կայունությանը և ամրությանը: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է առնվազն 60 տոկոս ձայն, որ երկրում լինի քաղաքական կայունություն, որ չլինի երկրորդ փուլ ու չկազմենք կոալիցիաներ, որպեսզի կարողանանք ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շատ արագ անցում կատարենք այլ խնդիրների լուծմանը: Առնվազն 60 տոկոսը քաղաքական կայունության, միանշանակ, արագ որոշումներ կայացնելու համար է անհրաժեշտ:

-Ինչպես 7-րդ գումարման խորհրդարանո՞ւմ էր, երբ 88 պատգամավոր կողմ էր քվեարկում կառավարության բերած գրեթե բոլոր օրինագծերին:

-Ես համաձայն չեմ. նաև ընդունվել են ընդդիմության օրինագծերը, ինչը նշանակում է, որ փոքրամասնությունը ևս ունի հնարավորություն հաստատելու իր առաջարկությունները, նախաձեռնությունները եթե դրանք իրագործելի են և եթե ծառայում են հանրային շահին: Ի դեպ, հենց մեծամասնության շնորհիվ մեզ հաջողվեց առաջ մղել համամասնական ընտրակարգի գաղափարը, որ 30 տարվա ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջն էր: Իսկ ընդդիմությունը բոյկոտեց ու դեմ խոսեց, չնայած կողմ էր արտահայտվել նախկինում: Այ, այս դեպքերի համար է պետք ամուր, պողպատյա մանդատ:

-Ձեր կարծիքով՝ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական լարվածությունը կթոթափվի՞, համերաշխություն, ի վերջո, կհաստատվի՞:

-Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները աջակցեն մեր ուժին՝ 60 տոկոս ձայն տալով: Իսկ առհասարակ, ընտրական գործընթացն իր բնույթով պառակտիչ, բայց, միևնույն ժամանակ, նաև բոլորի համաձայնությունը հաստատող գործընթաց է: Այսինքն՝ ընտրությունների վերջում մենք կունենանք պատկեր, արդյունք, որը պետք է ընդունեն ի գիտություն, հաշտվեն ու առաջ անցնեն բոլորը:

-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր պլաններում չկա կոալիցիա կազմելու մտադրություն:

-Ոչ, մենք առհասարակ չենք քննարկում այդ հարցը: Մեր նպատակն է ստանալ առնվազն 60 տոկոս ձայն:

Ահաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»
Ամենադիտված