Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է՝ հիմնական խնդիրը ոչ թե ազատության կարգախոսներն են, այլ ազգի համախմբումը և երկրի զարգացումը․ ռուսաստանցի վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ Tert.am-ը զրուցել է հունիսի 20-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից ստացած իր տպավորությունների վերաբերյալ։ Նա ընտրարշավը դրական է գնահատում։ «Ես դրական եմ համարում ընդդիմության համախմբումը, առաջին հերթին և հենց Ռոբերտ Քոչարյան գործչի շուրջ, որպես փորձառու, կանխատեսելի և պատասխանատու քաղաքական գործչի, որը հակված է Հայաստանում ստեղծել ազգանպաստ խորհրդարան և կառավարություն»,- ասաց նա։

-Պարո՛ն Լեպեխին, մոտեցավ արդեն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտը։ Ինչպե՞ս կգնահատեք այն, ինչպե՞ս դրսևորեցին իրենց քաղաքական ուժերը։ Ձեր տպավորությամբ՝ որոնք են դրանցից ֆավորիտները։

-Հայաստանում ընտրարշավը շատ դրական եմ գնահատում:

Նախ մարդիկ գնացին փողոցներից դեպի իսկական կուսակցական-քաղաքական դաշտ, այսինքն՝ գերադասեցին կառուցողական մրցակցությունը իշխանությունների հետ հակամարտության գոտիների ընդլայնումից:

Երկրորդ՝ նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմության մի զգալի մասը համախմբվեց: Միևնույն ժամանակ, ես դրական եմ համարում ընդդիմության համախմբումը, առաջին հերթին և հենց Ռոբերտ Քոչարյան գործչի շուրջ, որպես փորձառու, կանխատեսելի և պատասխանատու քաղաքական գործչի, որը հակված է Հայաստանում ստեղծել ազգանպաստ խորհրդարան և կառավարություն:

Երրորդ ՝ նշված քարոզչության ընթացքում ի հայտ եկավ Հայաստանի զարգացման հետագա ուղու հստակությունը: Դա, մասնավորապես, արտահայտվել է վերջերս Եվրասիական փորձագիտական ակումբի գիտական համաժողովի ժամանակ, որի ընթացքում հայ մտավորականների և քաղաքական գործիչների շուրթերից հնչեց «համախմբում, մոբիլիզացիա, արդիականացում» բանաձևը: Հայոց պետականությունը փրկելու համար ազգի համախմբումը սկսվեց «Հայաստան» դաշինքի շուրջ։ Հուսով եմ, որ այն խորհրդարանական ընտրություններից հետո կվերածվի ազգի մոբիլիզացիայի, որպեսզի այնուհետև ապահովի Հայաստանի Հանրապետության արդիականացված զարգացումը:

-Ի՞նչ եք կարծում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի՞ հաղթանակի հնարավորություն ընտրություններում։ Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը։

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի արդյունքում կարող է ձայների մեծամասնությունը ստանալ, թեկուզ միայն այն պատճառով, որ նրա մարդիկ այսօր վերահսկում են ընտրական հանձնաժողովների մեծամասնությունը: Բայց դա դժվար թե նշանակի հաղթանակ: Ի վերջո, կարևոր է, որ նոր խորհրդարանի ձևավորումը հանգեցնի առողջ կառավարության ձևավորմանը: Սակայն այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպես կվարվեն, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» և մանդատներ ստացող մյուս կուսակցություններն ու դաշինքները: Հնարավոր է, որ նրանք չսատարեն «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության թեկնածուին:

-Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է ընտրելու ՀՀ քաղաքացին, ի՞նչն է այս ընտրություններում նրա համար կարևոր։

-Հայ հասարակությունը հասունանում է: Այսինքն՝ 2018-ին «Սորոսի» խոստումներով խաբված ընտրողների մի զգալի մասը ավելի ու ավելի է գիտակցում ներկայիս կառավարության արևմտամետ կուրսի վնասակարությունը: Եվ սա առաջին քայլն է դեպի պոպուլիստներին աջակցելուց դեպի այն քաղաքական գործիչներին աջակցելը, ովքեր ի վիճակի են ամբողջ ճանապարհը գնալ՝ պահպանելու հայկական պետականությունը և դիմակայելու այն ուժերին, որոնց պատճառով անցյալ աշնանը հայերը գրեթե կորցրեցին Արցախը:

Հուսով եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է, որ այսօր ՀՀ հիմնական խնդիրը ոչ թե ազատության կարգախոսներն են, ոչ թե ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման թեմայի դեմագոգիան է, այլ ազգի համախմբումը և երկրի զարգացումը:

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ։

-Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ շատ պարզ է․ կաջակցի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն:

Իրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»
Ամենադիտված