Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից՝ ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ:

Վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առևանգելը հանդիսանում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի կոպտագույն խախտումներ:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը նույնպես պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման լուրջ վկայություն են:

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել իր կողմից վավերացված մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և, մասնավորապես՝ Ժնևի երրորդ կոնվենցիան:

Ելնելով վերոհիշյալից՝ խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների արդյունքում կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:

Դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի խախտման արդյունքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրեական գործերի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած երկխոսության տեսագրությունը փաստում է, որ հետպատերազմյան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում Է։ Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության մասին:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Իրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են
Ամենադիտված