Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներն են՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:

Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝  Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները․ ըստ որի առաջին եռյակում են․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 / 53․92%
  • «Հայաստան» դաշինք – 268 300 / 21․4%
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 / 5․23%

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:

Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:

Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 x 101 / 1 022 361 = 67.9  → 68 մանդատ
  • «Հայաստան» դաշինք – 268 300 x 101 / 1 022 361 = 26,5  → 26 մանդատ
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 x 101 / 1 022 361 = 6.58  → 7 մանդատ

Ընդհանուր ստացվում է 101 մանդատ:

Պատգամավորական մանդատ կբաշխվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:

Վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններն են համարվում՝ ասորիները, ռուսները, քրդերը, եզդիները:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության:

Ստացվում է, որ ՔՊ-ն կստանա 3 մանդատ, մեկ մանդատ կստանա «Հայաստան» դաշինքը։

Սակայն, պետք է հաշվի առնել, որ ստացված մանդատների թվին համապատասխան 1/3-ը պետք է կազմեն 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերը:

Տվյալ պարագայում ՔՊ նկատմամբ 1/3-ը ապահովելու համար նշված թիվը կլարցվի ևս 2 մանդատով, որը կստանա «Հայաստան» դաշինքը։

Այսպիսով, Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանում կլինի 107 պատգամավոր, որից կբաշխվեն.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 71 մանդատ
  2. «Հայաստան» դաշինք – 29 մանդատ
  3. «Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ

Նշենք, որ սրանք նախնական տվյալներ են և հնարավոր է փոփոխություններ լինեն:

Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են․ «Հրապարակ» 877 հազար դոլար` «Երեւան կլասիկ ֆեստ»-ին. կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալ. ի՞նչ որոշումներ է նրա վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. «Փաստ»«Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել հանգստյան օրերին․«Հրապարակ» Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Փաշինյանը խաբել է․ Մաս 223. «Ժողովուրդ» Նույնիսկ մեկ շաբաթ անց առկա չէ Կարեն Հակոբյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը. «Փաստ»Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել․ «Հրապարակ» Արմեն Խաչատրյանի որդին անգամ կայքում է արտոնյալ. «Ժողովուրդ» Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. «Փաստ»Մասուդ Փեզեշքիանն այցելել է Թեհրանում «Հեզբոլլահի» գրասենյակԷրդողանը ՄԱԿ-ից Իսրայելի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ակնկալումԻսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան. ԱՄՆ պետդեպԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան տուժածներԿուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մասիս բլուրՀայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներըԽոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոցՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. սահմանադրագետԱրագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներԻրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր
Ամենադիտված