ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պլիմուտյան ջին

ՖՈՏՈ

16-րդ դարի վերջին է Նիդեռլանդները ջինի արտադրության առաջատարությունը փոխանցել Անգլիային: Այն ժամանակ Պլիմութը, Լոնդոնը, Բրիստոլը, Ուորինգթոնը և Նորվիչն են դարձել այդ խմիչքի արտադրության հիմնական կենտրոնները։
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր քաղաք տարբերվել է իր ստեղծած ջիներով: Հենց Անգլիայում է այդ ըմպելիքը, որն ի սկզբանե հայտնի էր բնակչության ցածր խավերի շրջանում, դարձել ազնվական խմիչքներից մեկը։ Այսօր ամենահայտնի ջինը դա լոնդոնյան չոր ոճի ջինն է։ Այնուամենայնիվ, նրան կա այլընտրանք, և դա Պլիմուտում պատրաստվող ջինն է, որը մինչև հիմա էլ պահպանում է իր անհատականությունը։ Պլիմուտյան ջինն այսօր թորվում է այն նույն կաթսաներով, ինչով թորվել է մեկուկես դար առաջ: Այն չունի գինու ընդգծված բուրմունք, նրա համը շնորհիվ համեմունքների և նարինջի  ավելի կծու է և մրգային ։
Պլիմուտյան ջինի պատմությունը սկսվել է հեռավոր 1793 թվականին, երբ հին վանքի շենքում հիմնադրվել է Black Friars Distillery գործարանը: Թորման արտադրամասը հիմնադրել է Կոց ընտանիքը, որը գնել էր վանքը։ Շատերը կարծում են, որ ջինն այդտեղ նախկինում էլ է արտադրվել։ Ըստ երևույթին վանականներն են դա արել։ Կա նաև բավականին հավանական պատմություն առ այն, որ հենց այդ վանքում էին 1620 թվականին աղոթքի համար հավաքվել  հիմնադիր հայրերը նախքան Աստծո խոսքը Ամերիկա տանելը:
Ինչ էլ որ լինի, Black Friars Distillery գործարանն այսօր էլ գոյություն ունի: Այդ թորման արտադրամասն ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները: Թերևս գլխավոր ձեռքբերումն այն է, որ Պլիմուտյան ջինը այն միակ անգլիական ջինն է, որն ունի «գրանցում»: Այսինքն այն կարող է արտադրվել միայն Պլիմուտում: Դա տեղի է ունեցել 1880 թվականին, երբ լոնդոնյան ընկերություններից մեկը սկսել էր արտադրել Պլիմուտյան ջին։ Դատական ​​վիճաբանության արդյունքում անունը մնացել է Black Friars-ի մոտ։ Նման որոշումը ոչ պակաս պայմանավորված էր նրանով, որ Պլիմուտյան ջինը չափազանց տարբերվում էր այլ ապրանքանիշերի ջիներից: Եվ որոշվեց պահպանել այդ հատկությունը սերունդների համար: Ցավոք, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրանքանիշի նոր տերերն այդ հարցում այնքան էլ բծախնդիր չէին։ Ապրանքանիշի հարուստ պատմությունը և նրա ավանդույթները չեն գնահատվել: Բաղադրատոմսի մեջ փոփոխություններ են կատարվել, խմիչքի թնդության աստիճանն է նվազեցվել։ Իջել է նաև օգտագործվող սպիրտների որակը, ինչն ի վերջո Պլիմուտյան ջինը հասցրել է ցածրորակ ըմպելիքների կատեգորիայի։
Ապրանքանիշի վերածնունդը սկսվել է 1990-ականներին, երբ մի խումբ մասնավոր ներդրողներ գնել են ապրանքանիշը: Նրանք գտել են անհրաժեշտ գումար ապրանքանիշը բարձրագույն լիգա վերադարձնելու համար: Վերադարձվել է Պլիմուտյան ջինի ավանդական 41,2% թնդությունը, խստացվել է որակի վերահսկողությունը: Արդյունքում 10 տարի էլ չանցած, Պլիմուտյան ջինը կրկին զբաղեցրել է իր արժանի տեղը աշխարհի լավագույն ալկոհոլային խմիչքների շարքում:


 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular