ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բարոն Օտարդ կոնյակ

ՖՈՏՈ

Այսօր Baron Otard-ը շատ հարգված ապրանքանիշ է կոնյակի գիտակների շրջանում: Ընդ որում այն վաճառքի առումով մոտ է այսպես կոչված «կոնյակների մեծ եռյակին»՝ Hennessy-ին, Remy Martin-ին և Martell-ին: Նման հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ ավելի քան երկու հարյուր տարի Baron Otard կոնյակները հնացվում են Chateau de Conjac դղյակի նկուղների իդեալական պայմաններում։ Բրենդն ինքնին հիմնադրվել է Ժան-Բատիստ Օտարի կողմից 1795 թվականին, իսկ մեկ տարի անց նա դարձել է այդ դղյակի սեփականատերը։ Ժան-Բատիստը ծնվել է 1773 թվականին ժառանգական ազնվականների ընտանիքում, ովքեր ունեին հողեր կոնյակային շրջանի հենց կենտրոնում՝ Շարանտում: Ուստի զարմանալի չէ, որ 22 տարեկանում նա արդեն քաջատեղյակ էր այդ ազնիվ ըմպելիքի արտադրությանը։ Բացի այդ, Օտարդների ընտանիքը սկսել էր սպիրտ թորել դեռևս 1760-ական թվականներին, ուստի այն ժամանակ, երբ Ժան-Բատիստը գաղափար հղաց ստեղծել իր սեփական կոնյակի արտադրությունը, նրա ընտանիքն արդեն ուներ սպիրտային խմիչքների մեծ պաշարներ: Օտարդին գրավել է ոչ թե Château de Conjac դղյակի ճարտարապետական ​​գեղեցկությունը, այլ նրա յուրահատուկ նկուղները։ Շնորհիվ չափազանց հաստ պատերի, և այն բանի, որ նկուղները գտնվում էին գետի մակարդակից ցածր, նրանք միշտ պահպանում էին խոնավության մեկ մակարդակ՝ 90 % խոնավություն և 15 աստիճան ըստ Ցելսիուսի մշտական ​​ջերմաստիճան։ Դրանք հենց այն պարամետրերն են, որոնք համարվում են իդեալական կոնյակի հասունացման համար։
Օտարդի և նրա գործընկերներ Դյուպու եղբայրների ղեկավարությամբ ընկերությունն արագորեն հասավ ժողովրդականության և նույնիսկ Անգլիայի թագավոր Գեորգ III-ի արքունիքի մատակարարներից մեկն էր։ Ձեռնարկության հաջողությանն անգամ չխանգարեց Ֆրանսիական հեղափոխությանը, որի ընթացքում Օտարդների ընտանիքը կորցրեց իր բոլոր խաղողի այգիները։ Այդ ժամանակվանից և առ այսօր ընկերությունը կոնյակների արտադրության համար անհրաժեշտ ամբողջ հումքը գնում է Շարանտի լավագույն խաղողագործներից։
Ժան-Բատիստ Օտարդն իր կյանքի ընթացքում և նաև նրա սերունդները հաջողությամբ զարգացրել և ամուր դիրք են գրավել շուկայում դառնալով կոնյակների արտադրության առաջատարներից մեկը։ 1824 թվականին նրա մահից հետո Օտարդի ժառանգներն են ստանձնել ընկերության ղեկը և բավականին հաջողությամբ ղեկավարել բիզնեսը մինչև 19-րդ դարի վերջը։ 19-րդ դարի վերջում ընկերության գործերը լավ չէին։ Շատ առումներով անկման պատճառը ֆիլոքսերայի համաճարակն էր, որը ոչնչացրել էր բազմաթիվ խաղողի այգիներ ողջ Եվրոպայում։ Այդ տարներին  շատ ընկերություններ սնանկացան: Բայց Otard-Dupuy ընկերությունը մնաց ջրի երեսին, չնայած երկար ժամանակով կորցրեց իր առաջատար դիրքերը: 20-րդ դարի ընթացքում այն կոնյակների սովորական արտադրող էր։ Իրավիճակը փոխվեց միայն 1991 թվականին, երբ ընկերության սեփականատեր դարձավ Martini Rossi կոնցեռնը, որն իր հերթին 1993 թվականին կլանվեց Bacardi կոնցեռնի կողմից։ Նոր ղեկավարությունն արագ շունչ հաղորդեց հին արտադրությանը պահպանելով բոլոր լավագույն ավանդույթները և միևնույն ժամանակ մեծ ներդրումներ կատարեց խմիչքի որակի բարելավման և ապրանքանիշի առաջխաղացման համար: Արդյունքները չուշացան, Օտարդ կոնյակները շատ արագ սկսեցին ձեռք բերել ժողովրդականություն և այսօր նրանք մշտապես գտնվում են ամենավաճառվող կոնյակների տասնյակում:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular