ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…վիսկի Լաֆրոյգ

ՖՈՏՈ

Շոտլանդական Լաֆրոյգ վիսկին  արժե փորձել. փորձելիս կուլ մի՛ տվեք այն անմիջապես, և դուք կզգաք տորֆի ծխի հարուստ բուրմունք, ածիկի հաճելի նրբերանգներ ընկույզով և եթերայուղային նոտաներով: Այդ ամենն Այլեյ կղզու շոտլանդական Laphroaig վիսկու այն բույրերն ու համերն են  որը կարող է հալեցնել սրտերը:

Իսկ ինչի՞ց է ամեն ինչ սկսվել:

Laphroaig վիսկու պատմությունն ունի բազմաթիվ կանխագուշակություններ և անճշտություններ: Ենթադրվում է, որ արտադրության տեխնոլոգիան տեղացիներին փոխանցել կամ վերավաճառել են իռլանդացիները, որոնք ժամանակին այդ կղզում են ապրել: Հայտնի է միայն, որ ամեն ինչ սկսվել է Ջոնսթոն եղբայրներից, որոնք 1800 թվականին Այլեյ կղզում գնելե են գյուղատնտեսական նշանակության մեծ հողակտոր: Նրանք զբաղվում էին անասնապահությամբ և դրա համար բավականաչափ անասնակեր էին գնում: Ավելցուկը պետք էր ինչ որ կերպ իրացնել, ուստի էլ նրանք որոշվել են օգտագործել այն վիսկի պատրաստելու համար: Անմիջապես կառուցվել է մի փոքրիկ սպիրտի թորարան և սկսվել է արտադրությունը: Բայց Laphroaig ապրանքանիշի ծագման ամսաթիվը համարվում է 1815 թվականը: Այն պահից սկսած, երբ արտադրվող խմիչքի ժողովրդականությունն աճել է և սկսել է լավ շահույթ բերել, եղբայրները որոշել են ընդլայնել արտադրությունը և սկսել են աշխատողներ հավաքագրել թորման համար: Արդյունքում վիսկիի արտադրության մասին լուրերը հասել են հարկային ծառայությանը: Դոնալդ և Ալեքսանդր Ջոնսթոնները ստիպված են եղել շտապ կարգով գրանցել իրենց ընկերությունը Johnston & Jonston անվանումով: Նշենք, որ արտադրվող Laphroaig վիսկիի անվան թարգմանությունը «գեղատեսիլ ծովածոց» է, որը, իրոք,  համապատասխանում է դրա արտադրության վայրի նկարագրությանը:

1929 թվականից Laphroaig վիսկին սկսել է ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում: Արդյունքում այդ շոտլանդական գինեգործական արտադրանքը հանրաճանաչ է դարձել և սկսել մրցանակներ շահել: Անգամ ինքը՝ արքայազն Չարլզն է երկու անգամ (1994 և 2008 թվաականներին) այցելել ձեռնարկություն և արքայական ընտանիքի համար թունդ խմիչքի պատվերներ տվել:

Իսկ որո՞նք են այդ ապրանքանիշի առանձնահատկությունները: Laphroaig-ի  արտադրանքներում կա 10-ամյա վիսկի, որն ունի ավելի հարուստ և խիստ համ, ինչպես նաև 40-ամյա ավելի հազվագյուտ վիսկի, որն ավելի մեղմ ու թեթև է: Այնտեղ ալկոհոլային խմիչք պատրաստելու համար օգտագործվող ջուրը վերցվում է Այլեյի առվակներից: Laphroaig վիսկին միաածիկ է, այսինքն արտադրվում է մաքուր ածիկից մեկ թորման գործարանում: Ածիկը ծխեցնելու համար օգտագործվում է տեղական ճահիճների տորֆը, այստեղից էլ հենց խմիչքն ունի խոտաբույսաային նրբերանգային համեր: Laphroaig վիսկինհնեցվում է սպիտակ կաղնու տակառներում, որոնք սովորաբոր օգտագործվում են Բուրբոն պահելու համար:

Открыть фото

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular