Ծանոթ ու միաժամանակ անհայտ…վիսկի Լաֆրոյգ
ՖՈՏՈՇոտլանդական Լաֆրոյգ վիսկին արժե փորձել. փորձելիս կուլ մի՛ տվեք այն անմիջապես, և դուք կզգաք տորֆի ծխի հարուստ բուրմունք, ածիկի հաճելի նրբերանգներ ընկույզով և եթերայուղային նոտաներով: Այդ ամենն Այլեյ կղզու շոտլանդական Laphroaig վիսկու այն բույրերն ու համերն են որը կարող է հալեցնել սրտերը:
Իսկ ինչի՞ց է ամեն ինչ սկսվել:
Laphroaig վիսկու պատմությունն ունի բազմաթիվ կանխագուշակություններ և անճշտություններ: Ենթադրվում է, որ արտադրության տեխնոլոգիան տեղացիներին փոխանցել կամ վերավաճառել են իռլանդացիները, որոնք ժամանակին այդ կղզում են ապրել: Հայտնի է միայն, որ ամեն ինչ սկսվել է Ջոնսթոն եղբայրներից, որոնք 1800 թվականին Այլեյ կղզում գնելե են գյուղատնտեսական նշանակության մեծ հողակտոր: Նրանք զբաղվում էին անասնապահությամբ և դրա համար բավականաչափ անասնակեր էին գնում: Ավելցուկը պետք էր ինչ որ կերպ իրացնել, ուստի էլ նրանք որոշվել են օգտագործել այն վիսկի պատրաստելու համար: Անմիջապես կառուցվել է մի փոքրիկ սպիրտի թորարան և սկսվել է արտադրությունը: Բայց Laphroaig ապրանքանիշի ծագման ամսաթիվը համարվում է 1815 թվականը: Այն պահից սկսած, երբ արտադրվող խմիչքի ժողովրդականությունն աճել է և սկսել է լավ շահույթ բերել, եղբայրները որոշել են ընդլայնել արտադրությունը և սկսել են աշխատողներ հավաքագրել թորման համար: Արդյունքում վիսկիի արտադրության մասին լուրերը հասել են հարկային ծառայությանը: Դոնալդ և Ալեքսանդր Ջոնսթոնները ստիպված են եղել շտապ կարգով գրանցել իրենց ընկերությունը Johnston & Jonston անվանումով: Նշենք, որ արտադրվող Laphroaig վիսկիի անվան թարգմանությունը «գեղատեսիլ ծովածոց» է, որը, իրոք, համապատասխանում է դրա արտադրության վայրի նկարագրությանը:
1929 թվականից Laphroaig վիսկին սկսել է ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում: Արդյունքում այդ շոտլանդական գինեգործական արտադրանքը հանրաճանաչ է դարձել և սկսել մրցանակներ շահել: Անգամ ինքը՝ արքայազն Չարլզն է երկու անգամ (1994 և 2008 թվաականներին) այցելել ձեռնարկություն և արքայական ընտանիքի համար թունդ խմիչքի պատվերներ տվել:
Իսկ որո՞նք են այդ ապրանքանիշի առանձնահատկությունները: Laphroaig-ի արտադրանքներում կա 10-ամյա վիսկի, որն ունի ավելի հարուստ և խիստ համ, ինչպես նաև 40-ամյա ավելի հազվագյուտ վիսկի, որն ավելի մեղմ ու թեթև է: Այնտեղ ալկոհոլային խմիչք պատրաստելու համար օգտագործվող ջուրը վերցվում է Այլեյի առվակներից: Laphroaig վիսկին միաածիկ է, այսինքն արտադրվում է մաքուր ածիկից մեկ թորման գործարանում: Ածիկը ծխեցնելու համար օգտագործվում է տեղական ճահիճների տորֆը, այստեղից էլ հենց խմիչքն ունի խոտաբույսաային նրբերանգային համեր: Laphroaig վիսկինհնեցվում է սպիտակ կաղնու տակառներում, որոնք սովորաբոր օգտագործվում են Բուրբոն պահելու համար:
Կ. Խաչիկյան