ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գրպանի մեխանիկական հաշվիչ Curta

ՖՈՏՈ

Շատերը դեռ հիշում են, թե ինչպես էին դպրոցում սովորեցնում հաշվել փայտե հաշիվների վրա: Բայց ոչ բոլորը գիտեին և անգամ հիմա, որ ժամանակին եղել է նման մեխանիկական Curta անվանումով հաշվիչ: Այդ սարքն օգտագործվել է մինչև էլեկտրոնային համակարգիչների հայտնվելը: Չնայած այն հանգամանքին, որ այն ավելի շատ նման է եղել փոքրիկ սրճաղացի, բայց այն եղել է ամենահարավետ և կոմպակտ գրպանի հաշվիչ: Դրանց լավն այն էր, որ դրա հետ աշխատելու համար ոչ մի մարտկոց էլ պետք չի եղել: Հաշվարկներն անելիս պարզապես պետք էր պտտել սարքը:
Այդ սարքի գյուտարարը վիեննացի գործարարի որդի Կուրտ Հերցշտարկն է, որը ղեկավարել է բարձր ճշգրտության մեխանիկական սարքեր արտադրող մի ընկերություն: Այնտեղ է երիտասարդ գյուտարարը սովորել մեխանիկայի հիմունքները: Այն ժամանակ արդեն եղել են մեխանիկական հաշվիչները, որոնց միջոցով հնարավոր է եղել միայն գումարում և հանում իրականացնել: Կուրտը նպատակ է ունեցել ստեղծել մի սարք, որով հնարավոր է իրականացնել բոլոր չորս թվաբանական գործողությունները: Նա կարողացել է իր առաջին նման սարքը ստեղծել 1938 թվականին, բայց մասսայական արտադրություն չի սկսվել, քանի որ սկսված պատերազմը կանխել է դա:
1943 թվականին Կուրտը ձերբակալվել է հրեաներին օգնելու համար: Նա եղել է մի բանտում, ապա մեկ այլ բանտում, մինչև տեղափոխվել է Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար: Ճամբարի ղեկավարին հայտնել են, որ նրանց մոտ է եկել նա, ով հորինել է մեխանիկական հաշվիչը, և նա որոշել է, որ լավ կլինի նման սարք ներկայացնել Ֆյուրերին: Կուրտ Հերցշտարկին հրամայվել է վերհիշել հաշվիչի կառուցվածքը: Նա կարողացել է այն վերստեղծել հիշողությունով, բայց սարքը  պատրաստել չի հաջողվել, քանի որ 1945 թվականին ամերիկյան զորքերի շնորհիվ Բուխենվալդի ճամբարի բոլոր բանտարկյալներն ազատ են արձակվել:
Քանի որ Կուրտն ազատ է արձակվել գծագրերի պատրաստի հավաքածուով, արդեն 1947 թվականին նրան հաջողվել է սկսել մեխանիկական հաշվիչի սերիական արտադրությունը: Սզբում սարքը կոչվել է «Lilliput», բայց ոչ երկար: Curta անունը հաշվիչը ստացել է 1948 թվականին առևտրի տոնավաճառից հետո, երբ դրա մասնակիցներից մեկը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Հերցշտարկի համար այդ մեքենան համարյա դուստր է, և Curta անունը նրան շատ է սազում: Քանի որ դա ստեղծող հայրը Կուրտն է, ուրեմն թող «դուստրը» լինի Կուրտան:
Curta-ն երբևէ եղած ամենափոքր մեխանիկական գրպանի հաշվիչն է: 100 գրամ է այդ սարքի քաշը: Նա գիտի, թե ինչպես ոչ միայն գումարել, հանել, բազմապատկել և բաժանել, այլ նաև աշխատում է քառակուսի արմատներով: Curta-ի մեխանիկական հաշվիչները եղել են երկու տեսակի` Curta I  և Curta II, ինչը հնարավոր է դարձել 1954 թվականին: Կուրտ Հերցշտրակի հաշվիչում օգտագործվում է «լրացուցիչ աստիճանական հարվածային թմբուկ»: Այն մեկ ալգորիթմի համաձայն կարողացել է կատարել տարբեր թվաբանական գործողություններ, չնայած սարքի աշխատանքը խիստ պարզեցված է: Օրինակ  հանումը կարող է վերածվել գումարման:
Իհարկե, հարց է առաջանում ՝ ինչպե՞ս է դա պատահում: Պարզվում է  շատ պարզ: Ի դեպ, ժամանակակից էլեկտրոնային հաշվիչներում հանումը տեղի է ունենում ճիշտ նույն ալգորիթմի համաձայն, բայց դրանցում օգտագործվում է երկուական թվային համակարգ:
 Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular