Արթուր Այվազյանը հացադուլ է հայտարարել. փաստաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ձերբակավել է Արթուր Այվազյանը (Մոնախը), որը այսօր հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Զաքարյանը:
«Հացադուլ անելով՝ նա պահանջում է իրեն ազատ արձակել, քանի որ ձերբակալումը եղել է ապօրինի կերպով»,- ասաց Արա Զաքարյանը:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ձերբակալման որոշումը նրանց կողմից բողոքարկվել է: