Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել, Փաշինյանին հենց այսպիսի շտաբի պետ է պետք. Էդիկ Բաղդասարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել, ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը.

«Իսկ առաջխաղացող թշնամուն, եթե չես կանգնեցնում, նշանակում է այդպիսի հրաման ունես: Արդեն երկրորդական է՝ Գլխավոր շտաբի պետին նման հրաման տվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Զորքի հրամանատարը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները: Նրան ԱԱԾ-ն դեռ երեք օր առաջ պետք է կալանավորեր, և արդեն իսկ պետք է ունենայինք շտաբի նոր պետ:

Բայց Նիկոլ Փաշինյանին հենց այսպիսի շտաբի պետ է պետք, որոշում չկայացնող շտաբի պետ, չդիմադրող: Արտակ Դավթյանին ժամանակին նույնիսկ իր ղեկավարած զորամասում սպաները չէին ենթարկվում: Նա երբեւէ ոչ մի որոշում չի կայացրել ռազմի դաշտում, 2018-ին նույնիսկ թաքցրել էր Նախիջևանի հատվածում թշնամու դիրքերի առաջխաղացման փաստը: Ու մեկ էլ Պատրոն Դավոյի հետ հին զենքերի գործարքներին իր համաձայնությունն է տվել:

Թշնամին տարբեր հատվածներում մտնում է մեր տարածք, դա շարունակվելու է նաև վաղը, մի շաբաթ հետո, մի ամիս հետո: Ում էլ դիմի իշխանությունը՝ զրո արդյունք է ունենալու, բոլորը զրո վերաբերմունք են ցույց տալիս այն ղեկավարին, որն իր երկրի սահմանները նույնիսկ չի փորձում պաշտպանել: Հայտարարություններ են լինելու բազում, դատապարտելու են Ալիևին, բայց դա առանձնապես բան չի փոխելու: Այո, պարտությունից հետո բանակը հուսալքված է, քիչ ժամանակ է անցել վերականգնվելու համար, բայց երկրի այսպիսի օրհասական վիճակում նա է միակ երաշխիքը: Դիվանագիտությունը որևէ արդյունք չի ունենալու այս փուլում, մինչև ցույց չտաս, որ քեզնից գործոն ես ներկայացնում, կաս որպես կողմ: Իսկ մենք այժմ ոչ մեկի համար գործոն չենք, նույնիսկ չգիտեմ ինչ ենք:

Կարծում եմ՝ այլ ելք չկա: Ադրբեջանցիները հետ չեն գնալու, նրանք, ինչպես տեսնում եք, նպաստավոր դիրքեր են ընտրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանի իշխանություններին տվե՛ք մի քանի ժամ՝ զորքերը դուրս բերելու համար, չկատարելու դեպքում սկսեք ռազմական գործողություն: Մենք Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարում, մենք մեր սահմանն ենք պաշտպանում:

Շահարկումները կանխելու համար ասեմ, որ երեք ընկերներիս հետ պատրաստ ենք մասնակցել այդ ռազմական գործողությանը», – գրել է Բաղդասարյանը։

Ժամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին
Ամենադիտված