Ադրբեջանցիների հետ բանակցություններն այսօր ուշացումով են մեկնարկել. Մենուա Հովսեփյան. «Փաստինֆո»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍյունիքում այս պահին ընթանում են բանակցությունները՝ ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցիների հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Նա նշեց, որ բանակցություններն այսօր մի փոքր ուշացումով են մեկնարկել։
Մենուա Հովսեփյանի փոխանցմամբ բանակցությունները վարում է Ռուստամ Մուրադովը։
Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել և այլ մանրամասների չի տիրապետում։