Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 20-ը սովորական ընտրություն չէ. Է. Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել՝ «Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ» վերտառությամբ:

Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների։ Սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։

Սա արտակարգ իրավիճակի ընտրություն է։ Սա ճակատագրական ընտրություն է։ Մենք այս ընտրությամբ որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Բառերս ամենևին ուռճացված չեն։ Մենք կատարելու ենք պարզ ընտրություն՝ ունենալ պետություն և պետականություն, թե թույլ տալ երկիրը տանել կործանման։

Սովորական պայմաններում ընտրությունը ծրագրերի և ծրագրային առաջարկների միջև պետք է լինի։ Բայց այսօր, արտակարգ իրավիճակի ռեժիմում դրանք երկրորդական են։

Կամ մենք կհաղթահարենք արտակարգ իրավիճակը, կփրկենք երկիրը, կամ մեր լուռ համաձայնությամբ երկիրը կթողնենք այն կործանման եզրին հասցնողներին։

Ճգնաժամը, որում հայտնվել ենք այսօրվա անկարող իշխանությունների պատճառով ժամ առ ժամ խորանում է, և ամեն հաջորդ օրվա զարգացումները պարզ ցույց են տալիս, որ հետևանքները կարող են անվերականգնելի լինել։ Սյունիքի և Գեղարքունիքի տարածքային ոտնձգությունները դրա բացահայտ օրինակն էին։ Ուրեմն մեզ մնում է ընտրել 911-ը։ Քոչարյանը հայտ է ներկայացրել լինել այդ 911-ը։ Նրանից կան շատ պարզ սպասելիքներ՝ խաղաղություն և կայունություն։ Մնացածը դառնում է անկարևոր։

Հունիսի 20-ը սովորական ընտրություն չէ։ Բայց ընտրություններից մեկ ամիս առաջ ժողովուրդը չի հասկանում սրա կարևորությունը։ Չի հասկանում ընտրության և իր ապագայի միջև կապը։ Չի հասկանում, որ Հայաստանը փլուզվում է։ Ուրեմն փոխել է պետք քարոզարշավի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք պայքարի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք աշխատելու գործիքները։

Այս ընտրությունը պետք է լինի արտակարգ իրավիճակի լիդերի ընտրություն։ Լիդեր, որը կներկայացնի հակաճգնաժամային ծրագիր, որն ուղղված կլինի խաղաղությանը, երկրի կայունացմանը, կկանխի մի գիշերվա մեջ մեր երկրի տարածք մի քանի կիլոմետր թշնամու առաջխաղացման հնարավորությունը, կստեղծի արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Այսպիսին են հանրային բնական պահանջները։

Իսկ նախընտրական քարոզարշավի ստանդարտ ծրագրերը ուրիշ ժամանակների համար են։ Հաղթահարենք ճգնաժամը, փրկենք երկիրը և հաջորդ ընտրություններին առաջնորդվենք դետալային ծրագրերի տրամաբանությամբ։

Երևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ)
Ամենադիտված