Բերման է ենթարկվել Խոսրով Հարությունյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»,– գրել է նա։
Tert.am–ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Խոսրով Հարությունյանը մասնակցում էր հավաքի։ «Հրավիրված էր հավաք՝ Հրանտ Բագրատյանի և մի շարք այլ հանրային քաղաքական գործիչների կողմից, որտեղից նրան բերման են ենթարկել: Ականատեսների վկայությամբ եղել է շատ կոշտ ոստիկանական միջամտություն և դա, ըստ ականտեսների, եղել է սադրանքի արդյունք»,– ասաց նա։