Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը». Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուզում եմ ասել, որ երեկ մենք ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- այսօր Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը: 

«Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ»,- շեշտել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան:

Լավրովը բանակցություններ է վարելու ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ և մասնակցելու է մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո առաջին անգամ է անցկացվելու «դեմ առ դեմ» ձևաչափով:

Հիշեցնենք, որ լույս մայիսի 12-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են: Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ, այդ թվում` ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. ՀՀ տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռևս չի կատարում ՀՀ տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական պահանջը:

Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել:

«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,- շեշտված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

 

Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)
Ամենադիտված