Այդ փաստաթղթից իսկապես տեղյակ չեմ. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Նիկոլ Փաշինյանի ասած փաստաթղթի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռավոտյան ժամը 8-ից ճանապարհի մեջ ենք: Այդ փաստաթղթից իսկապես գաղափար չունեմ: Խնդրում եմ խուսափել փաստաթղթի մասին հետագա հարցերից: Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Ադոնցը նշեց, որ հարցերի հասցեատերը կառավարությունն է:
Փոխնախարարը նաև ասաց, որ այս պահին նախարարի պաշտոնակատարը գտնվում է գործուղման մեջ, ինքն է նախարարի պարտավորությունները ժամանակավորապես կատարում, այլ պատասխան չի կարող տալ, միայն կարող է ասել, որ այդ փաստաթղթից տեղյակ չէ: