ԿԸՀ-ն չի ընդունել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի փաստաթղթերը ընտրական ցուցակում թեկնածուների թվի պակասի պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAntiFake.am-ի տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական փաստաթղթերը՝ ընտրական ցուցակում թեկնածուների անհրաժեշտ քանակի պակասի պատճառով։
Դաշինքը ներկայացրել է 47 հոգանոց ցուցակ՝ առնվազն 80-ի փոխարեն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԿԸՀ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Փաստորեն Բաբաջանյանն ու Շիրինյանը համատեղ չեն կարողացել ընտրական ցուցակի համար պատգամավորական թեկնածուների անհրաժեշտ թիվ ապահովել։
Աղբյուր՝ AntiFake.am