«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շաբաթվա մեջ երեք անգամ ճեպազրույցներ կանցկացնեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շաբաթվա մեջ երեք անգամ ճեպազրույցներ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշել է, որ ճեպազրույցները կանցկացվեն երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 18:00-ին:
Ճեպազրույցների ժամանակ դաշինքի ներկայացուցիչները հանրությանը նախընտրական աշխատանքի մասին տեղեկություններ կներկայացնեն եւ գնահատական կտան իրավիճակին: