Ես պատերազմը սկսելուց հետո եմ իմացել, որ բանակում զրահաբաճկոնի ու սղավարտի խնդիր կա. Փաշինյանի խոստովանությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈրքան էլ ծանր է` պետք է խոստովանեմ` ես պատերազմը սկսելուց հետո եմ իմացել, որ բանակում զրահաբաճկոնի ու սղավարտի խնդիր կա: Այս մասին Արարատի մարզի Մասիս գյուղում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը::
Փաշինյանը նշեց` եղել է պաշտոնյա, ով այսօր ընդդիմադիր է, ում պարտականությունն է եղել զեկուցել, թե ինչ խնդիրներ կան բանակում:
«Թող ասի, մի անգամ զեկուցե՞լ է: Էտ ինչ է դրա եղածը: Վիճակագրությունը ցույց տվեցի, թե որքան գումար ենք ծախսել ռազմական կարիքների համար»,-ասաց նա: