Մենք եկել ենք պատասխանատվությունը ստանձնելու. Արթուր Վանեցյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մենք եկել ենք ոչ թե պատգամավոր դառնալու, այլ իշխանությունը վերցնելու, պատասխանատվությունը ստանձնելու և երկիրը փոսից հանելու համար: Այդ մասին «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Մենք համերաշխություն, կայունություն ենք բերելու մեր երկրին: Մենք մեր երկրին բերելու ենք կանխատեսելիություն: Մեր թիմը դա ունակ է անել»,- նշել է Վանեցյանը: