Ի՞նչ գաղտնիք է թաքնված Տիգրանաշենի (Քյարքի) ճանապարհի մեջ.Նաիրի Հոխիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2019 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնանորոգել է Երասխից Գորիս և մինչև հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մեծ մասը։
Ինձ օրերս տեղեկացրին, որ այդ ճանապարհի վրա գտնվող երբեմնի ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանի անկլավ համարվող Տիգրանաշենի (Քյարքի) հատվածը ամբողջությամբ շրջանցվել է, ապա կրկին իրականացվել հիմնանորոգման աշխատանք։
Որպեսզի տեղում համոզվեմ, թե ինչ է եղել, ինքս մեկնեցի Տիգրանաշեն և GPS քարտեզներով տեղորոշում և տեսանկարահանում իրականացրի։
Որևէ տրամաբանության և զուգադիպության մեջ չի տեղավորվում այս իրողությունը։ Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը 2019թ․ հուլիսին որոշել որևէ կերպ ճանապարհաշինական աշխատանք չանել Տիգրանաշենի 3կմ երկարությամբ հատվածում։ Շրջանցել են, ապա կրկին շարունակել հիմնանորոգումը։
Մանրամասները դիտեք տեսանյութում, իսկ ես սպասում եմ համապատասխան մարմինների արձագանքին։
Նաիրի Հոխիկյան