ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և ԼՂ հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ու Լեռնային Ղարաբաղի շուրջ հարցը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը, ինչի մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքը:
«Ընդգծվել է հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարևորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը:
Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ»,-ասված է հաղորդագրությունում: