Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բանտը սանատորիա՞ է, որ մեկ-երկու ամիս մեր գերիներն ավել մնան. Սոֆյա Հովսեփյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները մեկ-երկու ամիս էլ ավել կդիմանան՝ միայն թե չզիջվի Հայաստանի ինքիշխանությունը։ Այդ հայտարարությունից մեկ օր անց՝ այսօր, Ադրբեջանի ՊՆ-ից հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ հայկական կողմից ևս մեկ զինծառայող է գերի ընկել։

ArmDaily.am-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ գերիների հետ կապված Փաշինյանի հայտարարությունն իբր քաղաքական դիվիդենտներ հավաքելու և քաղաքական առումով գերիների ծնողներին և հարազատներին և հասարակության այն շերտին, ում հուզում է գերիների կարգավիճակն ու գործընթացի դանդաղությունը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը փորձեց այդ հայտարարությամբ իր կողմը գրավել։

«Սա այնքայն վտանգավոր հայտարարություն է, որ ընդհակառակը՝ ավելի մեծ հակառակ էֆեկտն ունեցավ և շատ ծնողներ հակադարձեցին, որ եթե այդքան լավ է Բաքվի բանտերում, կարող եք անձամբ գնալ և այնտեղ մնալ։ Երկրորդ խնդիրը, որ այսօր այո և ինչու չէ, կարելի է համարել, որ նման հայտարարությունից հետո Ադրբեջանը հերթական գերին է վերցնում, քանի որ բացի Խծաբերդի 62 գերիներից, այլ գերիներ էլ ունենք, ու վերջերս 6 գերիները և այսօր հերթական գերին վերցրեցին։ Սա նշանակում է, որ պետությունը, ղեկավարը, առաջնորդն անլուրջ վերաբերմունք ունի այս հարցին և ավելին, կարող է համարել, թե ինչ կա որ, կարծես սանատորիա է՝ մեկ-երկու ամիս էլ ավել կմնան։ Այնինչ, ամեն օրը այդ տղաների կյանքին վտանգ է՝ թե հոգեբանական, թե ֆիզիկական առումներով»,-ասաց Հովսեփյանը։

Անկախ պատգամավորն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում այդ ե՞րբ մտածեց երկրի ինքիշխանության մասին, որպեսզի Բաքվի բանտում գտնվող զինվորը մտածի այդ մասին։

«Ես սա համարում եմ ինքնաոչնչացման քայլերից մեկը՝ սեփական ինքնաոչնչացման քայլերից մեկը։ Ինքը վստահ է, որ հասարակության լայն շերտերն ունեն հենց այն մակարդակը, որ ինքն ունի և կերտել են իրենք հենց այդպիսի հասարակություն, որով նրանք կարողանում են կառավարել այսպես ասած այս երկիրը։ Ինչ էլ անի՝ ինքն անմեղ է, գիտակցողն է մեղավոր՝ գտել են մեկմեկու՝ այսպես ասեմ»,-ասաց Հովսեփյանը։

Հայկա Ալոյան

Իսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»
Ամենադիտված