Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով. Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են և ոչ մեկ անգամ։ Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում և ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում և անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։

Այս ողջ ընթացքում եղել եմ և այժմ էլ մնում եմ իմ քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասը՝ գիտակցումով, որ վարչապետին, ինձ, մեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքը, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու մղումը, սարսափելի մարտահրավերների միջավայրում հնարավոր ամենապակաս ցավոտ լուծումների՝ հաճախ գրեթե անհնարին փնտրտուքը, ձախողումների ու հաջողությունների, վտանգների ու հնարավորությունների մասին քաղաքացիների հետ ուղիղ խոսելու դժվարին համարձակությունը, վտանգների ու ձախողումների առջև չծնկելու, չընկրկելու, թևաթափ չլինելու և երազանքի, արձանագրված հաջողությունների ու բացվող հնարավորությունների հիման վրա թեկուզ գերմարդկային ջանքերով ապագա կառուցելու վճռականությունը։

Ստորև, սակայն, փորձելու եմ հնարավորինս վերացարկվել կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցչի և անգամ հայոց խորհրդարանի խոսնակի իմ կարգավիճակից և խոսել որպես պատմության ու հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ համեստ պատկերացումներ ունեցող մի մարդ։ Առաջ շարժվելու և ճիշտ լուծումներ գտնելու համար նախ անհրաժեշտ է սթափ գնահատել, ճշգրիտ «ախտորոշել» առկա իրավիճակը։ Եվ այսպես՝

Ախտորոշում

Շրջանը, որի միջով անցնում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը, թերևս առանց չափազանցության կարելի է բնորոշել որպես վերջին հարյուր տարվա ընթացքում բարդագույններից մեկը՝ ինչպես անվտանգային միջավայրի ու մարտահրավերների առումով, ինչպես տարբեր ոլորտների՝ դեռ ամբողջականորեն չլուծված կամ նոր առաջացած խնդիրների իմաստով, այնպես էլ անհատի և ողջ հանրույթի հոգեբանական ընկալումների մակարդակում։

Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաև պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետևանքով առաջացած անձնային, հասարակական և պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին և արտաքին ուժերի առնվազն առերևույթ համակարգված գործողությունների հետևանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ և պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլև ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետևանքների։

Իրենց նեղ անձնական կամ խմբային շահադիտական նկրտումներից ելնելով՝ որոշ ուժեր փորձում են շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի այս կամ այն առանձին հատվածին վերագրվող տեղային հայրենասիրության կեղծ, բայց միևնույն ժամանակ կենտրոնախույս ու անվտանգային բավականին մեծ ռիսկեր պարունակող և դրանով իսկ քաղաքացիների մտահոգություններն արհեստականորեն էլ ավելի խտացնող օրակարգը։ Սրանով և ոչ միայն սրանով այդ ուժերը գիտակցաբար հատում են իշխանություն կազմող քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, և մեր պետականության դեմ պայքարելու միջև անտեսանելի գիծը՝ ըստ էության թուլացնելով մեր պետության դիմադրողականությունը և պատերազմ հայտարարելով նրա քաղաքացիներին։

Ի հավելումն՝ համավարակի ու հատկապես պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում սրվել են սոցիալական խնդիրները։ Պետությունն, իհարկե, ինչպես և պարտավոր է, ահռելի ջանքեր է գործադրում և հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում այդ խնդիրների լուծմանը՝ հաճախ ի հաշիվ այլ ոլորտների, սակայն այս ուղղությամբ երբևէ որևէ ջանք անգամ տեսականորեն չի կարող վերջնականապես ու լիովին գոհացուցիչ լինել շահառուների կարիքների համեմատությամբ։

Դատաիրավական համակարգի ընթացող, բայց դեռ չավարտված բարեփոխումները առայժմ թույլ չեն տվել ամբողջական արդարադատություն իրականացնել պետությունը զավթած և քաղաքացիներին կեղեքած հանցագործ խմբակների նկատմամբ, թեև բազմաթիվ այդպիսի գործեր արդեն իսկ վարույթի այս կամ այն փուլում են: Դատական համակարգի առանձին ներկայացուցիչներ այդպես էլ չեն կարողացել իրապես անաչառ և անկախ գործել, ինչի արդյունքում մի կողմից նշյալ խմբակների շրջանում առաջացել է անպատժելիության զգացում ինչպես նախկինում գործած հանցագործությունների, այնպես էլ ապագայի համար, մյուս կողմից սրել է քաղաքացիների արդարության պահանջարկի անբավարարվածությունը։

Խնդիրներն, իհարկե, ամենևին չեն սահմանափակվում այսքանով, բայց այս տեքստը չափազանց հեռու է ամբողջական վերլուծություն, էլ չասած՝ ֆունդամենտալ գիտական ուսումնասիրություն լինելու հավակնությունից, ուստի անցնենք առաջ։ Իբրև այս հատվածի եզրափակում՝ նշենք միայն, որ թվարկված ու շրջանցված խնդիրները մի կողմից խոցելի են դարձնում մեր պետության ինքնիշխանական իմունիտետը, մյուս կողմից նվազեցնում են քաղաքացիների վստահությունը երկրի ապագայի, պետական առանձին ինստիտուտների, իսկ երբեմն նաև ողջ պետական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով այս քաղաքացիները ենթագիտակցորեն իրենց «հեռու են դիրքավորում» պետությունից։

Վերագործարկում

Այս հանգրվանում, ուրեմն, Հայաստանը երկու հնարավոր հետագա ճանապարհ ունի, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկյունաքարային ու բախտորոշ են լինելու այդ ճանապարհի ընտրության առումով։

Առաջին՝ հանձնվել, համակերպվել, հրաժարվել լավ երկիր ունենալու երազանքից։ Ըստ այդմ՝ վերադառնալ անցյալ՝ դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացուց կրկին պարզապես հարկատուի ու սպառողի վերածում, քաղաքացու ունեզրկում, համատարած ու համակարգված կոռուպցիա ու կաշառակերություն, բիզնես մոնոպոլիաներ, տնտեսական անազատություն ու ստվերային հարկեր, դեպի ճահիճ, որտեղից միակ ելքը շատերը տեսնում էին արտագաղթելու մեջ․․․

Երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց ու շտկել մեջքը։ Անհոգնում իրականացնել անհրաժեշտ գործողությունները և քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան։

Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը։ Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ։ Մեր ռազմավարական դաշնակցի, նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների և տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը և Հայաստանի Հանարպետության պետական սահմանների ողջ երկայնքով և Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը։

Խորքային հաշվարկների և քննարկումների ենթարկել մեր հնարավոր հետագա գործողությունները, հնարավոր քայլերն ու հակաքայլերը, սպառնալիքներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով նաև ճգնաժամային կառավարման այն փորձը, որը պետական ինստիտուտները կուտակեցին նախորդ տարվա ընթացքում։

Գիտակցել, որ մեր հայրենիքի շուրջ ստեղծված իրողություններն իրենց մեջ պարունակում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ, որքան էլ տարօրինակ հնչի, նոր հնարավորություններ։ Չունենալով ելք դեպի ծով՝ գնալ դեպի տարածաշրջանի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորություն՝ իհարկե, նախապես ապահովելով բոլոր անհրաժեշտ ազգային անվտանգային գործիքները և առավել ևս՝ իհարկե ոչ ի հաշիվ ազգային շահերի։

Ամրապնդել ու զարգացնել հեղափոխությունից հետո ունեցած ձեռքբերումները՝ ժողովրդավարական ինստիտուտները, ազատ ու մրցակցային տնտեսությունը, որն ի դեպ ի հեճուկս տարաբնույթ գույժերի ապացուցեց իր կենսունակությունն անգամ համավարակի, պատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում՝ մեծապես շնորհիվ հենց այդ ազատության ու մրցակցայնության, շնորհիվ ստվերային հարկահանության բացակայության։ Շարունակել տնտեսության գերակա և հեռանկարային ուղղությունների աջակցումը տարաբնույթ ֆինանսական ծրագրերով։

Շարունակել ենթակառուցվածքների՝ լայն թափով ծավալված կառուցումն ու վերանորոգումը։ Շարունակել սկսված հավակնոտ որակական բարեփոխումները դատաիրավական, կրթական և առողջապահական համակարգերում։ Ստեղծել հավելյալ սոցիալական բարձիկներ քաղաքացիների համար։

Վերագործարկել առանձին պետական ինստիտուտներն ու պետականաշինության գործընթացն առհասարակ։ Թույլ չտալ, որ այս գործընթացը բախվի սաբոտաժի և տորպեդահարման այնպիսի փորձերի և օրինակների, որոնց ականատես ենք եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ, անգամ՝ ցավոտ քայլեր պետական մեխանիզմի ամբողջական և անխափան աշխատանքն ապահովելու համար։

Այս հպանցիկ, բայց էական գծերով նկարագրված երկընտրանքում ճիշտ ընտրությունը, կարծում եմ, ակնհայտ է։ Որպես ազգ, որպես պետություն մենք չափազանց մեծ գին ենք վճարել, չափազանց մեծ զոհողություններ ենք ունեցել և հանձնվելու իրավունք այլևս պարզապես չունենք։ Չունենք այդ իրավունքը ո՛չ մեր անգին զոհերի հիշատակի, ո՛չ մեր ծնված ու ծնվելիք երեխաների առջև։ Հանու՛ն նրանց բոլորի մենք պարտավոր ենք վերածնվել և ապրել։

Հանուն Հայաստանի և Արցախի, հանու՛ն կյանքի, հանու՛ն ապագայի մենք պարտավոր ենք, մենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ Իսկ ապագա, այո, կա՛, հաստատապես կա»։

Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)
Ամենադիտված