Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ազատվել «սորոսիստներից». փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆnews-front.info-ն գրում է, որ հունիսի 20-ին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Ինչպես գրում է քաղաքական դիտորդ Սեմյոն Ուրալովը իր տելեգրամ- ալիքում, թվում է, որ ընտրությունները իրավական հնարավորություններ են բացում «Փաշինյան նախագիծ»-ը փակելու համար, ինչը հանգեցրել է ոչ միայն հասարակության պառակտման, այլ նաև ռազմական և քաղաքական խայտառակության:
«Դեռ մարտ ամսին հարցվածների 5,9%-ը պատրաստ էր քվեարկել նախկին նախագահ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ Փաշինյանի կուսակցության համար 30%-ը: Այժմ դասավորվածությունները տարբեր են, Քոչարյանն ու Փաշինյանը գրեթե հավասար են, - գրել է Ուրալովը, - «Հայաստան» դաշինքի համար այն արդեն 20,6% է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցնում է իր կողմնակիցներին և ունի 22,4%»:
Ըստ փորձագետի՝ խորհրդարանական ընտրություններում «Փաշինյան նախագծի» պարտությունը միայն առաջին քայլն է:
«Հասկանալի է, որ ընտրություններում «Սորոսի» պարտությամբ չի դադարեցվի ճգնաժամը: Բայց դա գոնե ճանապարհ կբացի պետության վերականգնման համար: Այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ պառակտված հասարակությունում դա հնարավոր է խորհրդարանական հանրապետության շրջանակներում», - ասել է Ուրալովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը