Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի աթոռը խոստացել է Գուրգեն Արսենյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը խոստացել է Գուրգեն Արսենյանին, ով ՔՊ ընտրական ցուցակում 14-րդ համարն է։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գուրգեն Արսենյանին խոստացել է, որ նա օրենսդիր մարմնի փոխարեն կլինի գործադիր մարմնում։
Սակայն սա շատ քնդրահարույց է այն առումով, որ ներկայիս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, բազմիցս ապացուցել և շարունակում է ապացուցել իր նվիրվածությունը այս կառավարությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին: Նա ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Էդուարդ Հովհաննիսյանի ծառայություններից և ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում, համաձայն իր խոստման՝ կնշանակի Գուրգեն Արսենյանին, քանի որ վերջինս նախընտրական շրջանում մեծ գումարներ է ծախսել։
Սոնա Գիշյան