Մհեր Գրիգորյանն ու նրա արարողակարգի պատասխանատուն կմեկնեն Ղազախստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և նրա արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը հուլիսի 1-3-ը կմեկնեն Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար: Գործուղման հրամանագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի»,–նշված է համապատասխան որոշման մեջ:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հաշվետվություն պետք է ներկայացնի Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին: