Հայաստանի ժողովուրդը կապրի Թուրքիայում. Պրիլեպին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆsvpressa.ru-ն գրում է, որ գլխավոր խմբագիր Զախար Պրիլեպինը Սոցիալական ցանցերում զարմանք է հայտնել, որ Հայաստանի ժողովուրդը կրկին քվեարկել է Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին, որի ղեկավարության տակ պարտվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Նա հիշեցրել է, թե ինչպես էին Հայաստանում այդ պատերազմի առաջին օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջում զորքեր մտցնել, և հետո երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին դա չանելու համար:
«Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը: Արդյունքում նա ի վերջո կապրի Թուրքիայում, և չես կարող արգելել նրանց այդ ցանկությունը: Դրա համար էլ պետք չէ զոհել ոչ մի ռուս զինվորի կյանք: Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում: Տերը առատաձեռն է »,- գրել է նա:
Ավելի վաղ, «Ազատ մամուլը» գրել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 53,92%-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը