Արմավիրը նոր փոխմարզպետ ունի. Փաշինյանը որոշում է ստորագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք` մարտի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալները ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։
Երկուսն էլ իրենց հրաժարականի մասին նախապես էին հայտնել` միանալով վարչապետի հրաժարականի պահանջին ու շեշտելով, որ աջակցում են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։