Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել։ Նիստը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից, որի համաձայն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությանը համաձայնություն տալու ու առաջարկված օրակարգը հաստատելու համար ՀՀ ԱԺ խորհուրդն այսօր ժամը 17:30–ին նիստ կգումարի։
Թե ում նախաձեռնությամբ է հրավիրվում արտահերթ նիստը, առայժմ չի հրապարակվում։ Անհասանելի է նաև նիստի օրակարգը։
Հիշեցնենք` հունիսի 15-17-ը ԱԺ–ի նիստերը տեղի չունեցան քվորումի բացակայության պատճառով։ Պատգամավորները 3 օր շարունակ ԱԺ գալու ժամանակ չգտան։
Արդյունքում` ՀՀ–ի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը բյուջեի կատարողականը չհաստատեց։