Զանգեզուրի միջանցքի նշանակությունը. Habertürk (Թուրքիա)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆinosmi.ru-ն գրում է, որ թուրքական «Habertürk» թերթի կանոնավոր թղթակից Չեթիներ Չեթինը ուսումնասիրել է Զանգեզուրի միջանցքի նշանակությունը, որի մասին Իլհամ Ալիևը ասել է, որ ցանկանում է ստեղծել` համաձայն Հայաստանի հետ 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարի պայմանագրի: Հեղինակը նշել է, որ, որ Նիկոլ Փաշինյանը ևս նույնպես, ընդհանուր առմամբ, աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների բացմանը, քանի որ դա անհրաժեշտ է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, բայց պետությունների ղեկավարներն այդ հարցում դեռ համաձայնության չեն եկել:
43 կիլոմետրանոց այդ միջանցքը կանդրադառնա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության վրա, ինչպես նաև կճշտի Իրանի տեղն այդ հավասարումում, ինչը, ընդհանուր առմամբ, մտահոգում է Իրանին, ընդգծում է հեղինակը: Մյուս կողմից, Անկարան առաջարկում է տարածաշրջանային խաղաղություն և համագործակցություն, որը կստեղծվի «վեցակողմ հարթակում», որտեղ ներառված կլինեն Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը