Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Թորոսյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նաև որոշում է ստորագրել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։
Արայիկ Հարությունյանը մինչ որոշումների ստորագրումը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: