Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am –ի տեղեկություններով հուլիսի 6-ից 7-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա։ Ըստ էության Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սա Փաշինյանի առաջին այցն է ՌԴ։
Հանդիպման ընթացքում հավանաբար կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, կողմերը կխոսեն հայ գերիների վերադարձի հնարավորությունների ինչպես նաև Հայաստանի տարածքային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
Սոնա Գիշյան