Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Փաշինյանից հայկական Ստալին քանդակում, կամ ինչպես է Սպիտակ տունը խորմանակում Կրեմլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ Մոսկվան ինքն է կապույտ եզրաշերտով ափսեի վրա Վաշինգտոնին տալիս է նախկին ԽՍՀՄ կովկասյան հանրապետությունները:

 «Հունիսի 24-ին, երբ սկսվեց նախարարների կաբինետի նիստը, Հայաստանի կառավարության արարողակարգի վարչության պետը անսովոր նախազգուշացում արեց. երբ վարչապետը ներս է մտնում, կառավարության անդամները պետք է ողջունեին նրան ոտքի կանգնած»,- գրել է Eurasianet-ի լրագրող Անի Մեժլումյանը:

Առաջին հայացքից դա, կարծես թե, ստանդարտ ընթացակարգ է. ամեն դեպքում, դա արվում է շատ երկրներում և դրանով իսկ հարգանքի տուրք է մատուցվում պետության ղեկավարին: Բայց Նիկոլ Վովաևիչի դեպքում դա նշանակում է կտրուկ փոփոխություն: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով «այն ժամանակ թավիշ էր, հիմա պողպատ է»:

Իրոք, Փաշինյանը, որը իշխանության է անցել 2018 թվականին որպես ենթադրյալ ժողովրդի մարդ, նախկինում երբեք չի հետևել նման ընթացակարգերի: Կա նաև ցուցադրական շտրիխ. իր հաղթանակից անմիջապես հետո հանրահավաքում նա խոստացել է, որ հաստատելու է «օրենքի բռնապետություն»: Իսկ հետո նրան հանձնվել է «պողպատե մանդատ», ինչպես նաև սկսվել է PR արշավ առ այն, որ Նիկոլ Վովաևիչը ոչ միայն Հայաստանի վերընտրված ղեկավար է, այլ պողպատե մարդ է՝ գրեթե Ստալին է:

Եթե ​​նախկինում Փաշինյանը դիրքավորվում էր որպես ժողովրդավար, որին ցանկացած լրագրող կարող էր հեշտությամբ մետենալ և տալ  հարցեր, ապա հիմա նա կտրուկ սահմանափակել է դա և ամենուր քայլում է միայն ուժեղ պաշտպանության ներքո:

«Վերջին ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտված ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Փաշինյանը սկսել է «վհուկների որս», - գրել է Մեժլումյանը:

Օրինակ` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ ագրեսիվ փաշինյանականները ծեծի են ենթարկել Հայաստանի հյուսիսային Լոռու մարզի մոտ 5 հազար բնակչություն ունեցող Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանին: Նրան մեղադրել են ռուսամետ քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանին ղեկավարած «Հայաստան» դաշինքին սատարելու մեջ:

««Օրենքի բռնապետության» մասին Փաշինյանի խոստումը այնքան էլ կապ չունի օրենքի հետ, - նշել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը,- նա նկատի ունի վրեժի բռնապետություն»:

Ըստ 4news.am երևանյան թերթի` ընդդիմադիր բոլոր աշխատակիցները ստիպված են աշխատանքից ազատման դիմումներ գրել և նույնիսկ արտագաղթել երկրից: Փաստորեն, իրականացվում է ռուսամետ համարվող քաղաքական կուսակցությունների և շարժումների ջարդ: Չնայած այն հանգամանքին, որ որ պաշտոնական Երևանն իրեն դիրքավորում է որպես Մոսկվայի դաշնակից, քաղաքական մաքրումը շատ է հիշեցնում Ուկրաինայում «մոսկալների» ջարդը:

Հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Մի կողմից Վաշինգտոնը և Բրյուսելը կարծես թե հեռավորություն են պահպանում Երևանից, ասես թե, ամեն կերպ ցուցադրում են անտարբերություն Քարերի երկրի հանդեպ: Բայց մյուս կողմից ողջունում են Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի հանրապետությունների կապերի թուլացումը: Ընդհանրապես, Փաշինյանի իշխանության գալը չէր կարող տեղի ունենալ առանց խնամքով անցկացված PR արշավի, որի հետևում քեռի Սեմի ականջներն են երևում: svpressa.ru-ն արդեն գրել է Ռուսաստանի նկատմամբ այսպես կոչված ագրեսիայի ինդեքսի մասին (այսինքն բացասական և չեզոք կոնտինգենտի թվային հարաբերակցությունը), որն աճում է հայկական լրատվամիջոցներում: Օրինակ` բառացիորեն այս շաբաթ Lragir.am-ը գրել է.

«Ռուսները թույլ չեն տա ընտրություններ Ղարաբաղում, և այն կվերածվի գլխատված գորշ գոտու»: 1in.am-ը նույնիսկ ավելի հեռուն է գնացել. «Հայաստանը միշտ Ռուսաստանի համար եղել է ոչ թե դաշնակից, այլ սակարկության առարկա»: Այսինքն Արցախը ադրբեջանցիներին է հանձնել ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինը:

Հետաքրքիր հարց է առաջանում. ինչո՞ւ Ռուսաստանում փող աշխատող մեծահարուստ հայերը չեն ֆինանսավորում Հայաստանի հակաամերիկյան լրատվամիջոցները: Կասկած չկա, որ այդ նպատակների համար գումարներ անպայման կգտնվեն: Իսկ Յանկիները հասել են իրենց նպատակին: Բերենք մի պարզ օրինակ, որը Ռուսաստանում չի գովազդվում: Հայաստանի վարչապետի ներկայացուցիչը Մոսկվայում կայացած բանակցություններում բազմիցս մերժել է ռուս բանակցողների պահանջները և խնդրանքները Բաքվին ականադաշտերի քարտեզ տրամադրելու վերաբերյալ: Բայց, երբ Վաշինգտոնն է միջնորդել՝ դուռը անմիջապես բացվել է:

«Իհարկե, Բաքվում զարմացած են մնացել Հայաստանի իշխանությունների հերթական մետամորֆոզից, բայց դեմ չեն արտահայտվել, որ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ամերիկացիների միջոցով փոխանցել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները», - գրել է ադրբեջանական «Haqqin» թերթը:

Իրերն իրենց անուններով կոչելու համար Հայաստանը կարծես թե արդեն դարձել է ԱՄՆ-ի խամաճիկային պետությունը: Որքան էլ ցինիկ հնչի, Երևանի իրոք անկախ քաղաքական գործիչներից ոչ մեկը Ադրբեջանին չէր տա 100000 ականներով ականապատ դաշտերի քարտեզը, ինչը, ըստ Բաքվի, անիմաստ էր դարձնում Արցախում տարած հաղթանակը: Բանն այն է, որ Արցախի հանձնելը բխում է ԱՄՆ-ի շահերից: Վաշինգտոնի համար շատ ավելի կարևոր է Հայաստանին զրկել Ռուսաստանի աջակցությունից: Դառն է ընդունել այն փաստը, որ Մոսկվան Հարավային Կովկասում բացահայտ պարտվել է: Ինչ էլ որ ասեն Կրեմլի պրոպագանդիստները, Արևմուտքն է ղեկավարում վրացիներին, իսկ թուրքերը «եղբայրաբար» վերցրել են Ադրբեջանը: Եվ հիմա հայերը «պողպատե մարդու» ղեկավարությամբ փախչում են ամերիկացիների մոտ: Դա պայմանավորված է նրանով, որ Կրեմլը չի ներգրավում սփյուռքին «ուղեղների լվացման» և ամերիկամետ ակտիվիստների դեմ  պայքարի մեջ: Այսինքն ՝ նա չի անում այն, ինչ հիմա անում են ԱՄՆ-ի խամաճիկային ռեժիմները: Արտասահմանյան տիկնիկագործները Փաշինյանից անգամ հայկական Ստալին են քանդակում, որպեսզի նա տաք երկաթով ազատվի Ամերիկայի թշնամիներից: Պետք է խոստովանել, որ նրանք այդ հարցին շատ ստեղծագործ են մոտեցել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Երևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են․ «Հրապարակ»
Ամենադիտված