«Փաշինյանը ական է դնում ապագա իշխանության տակ». փորձագետը «կադրային ջարդի» մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Վլադիմիր Պողոսյանի կադրային ջարդով Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել ոչ միայն աշխատողների փոփոխության, այլ նաև պետական կառավարման համակարգի ոչնչացման: Փորձագետն այդպես է մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը առաջիկա «կադրային ջարդերի» մասին: Փորձագետի կարծիքով, «կադրային ջարդ» նշանակում է ոչ թե պարզապես մաքրում աշխատակիցների շրջանում, այլ հենց պետական ապարատի քանդում: «Համոզված եմ, որ պետական ապարատի ոչնչացումը (չնայած այն հանգամանքին, որ նրանք պրոֆեսիոնալ թիմ չունեն) ենթադրում է պետական կառավարման ողջ համակարգի քանդում», - ասել է Պողոսյանը: Փորձագետը նշել է, որ պետական կառույցների քաղաքականության մեջ հիմնական դերը խաղում են ոչ թե նախարարները, այլ միջին մակարդակի պաշտոնյաները՝ գերատեսչությունների, հիմնարկությունների ղեկավարները և նրանց տեղակալները: Այդ մեծ բյուրոկրատական համակարգը քանդելուց հետո, ով էլ գա իշխանության, միշտ սաբոտաժ է լինելու և խոչընդոտվելու է աշխատանքը: «Նիկոլ Փաշինյանը ական է դնում ապագա առաջնորդների համար», - շեշտել է Պողոսյանը: Ըստ փորձագետի, Արմեն Գրիգորյանն արտահայտել է ոչ թե իր սեփական մտքերը, այլ արտաքին խաղացողների՝ երրորդ երկրների դիրքորոշումը: Գործող իշխանություններն իրականում արդեն իսկ վենդետա են սկսել կառավարման տարբեր մարմիններում, այդ թվում Պաշտպանության նախարարությունում, ամփոփել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ իշխանությունները խոստանում են ոչ թե վենդետա, այլ «կադրային ջարդ», և դա իսկապես տեղի կունենա:Գործողության այդմարտավարությունը նա բացատրել է նրանով, որ իշխանությունները փորձում են ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր դեմ են իշխող դաշինքի բարեփոխումներին և ամեն կերպ սաբոտաժ են անում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը