Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտավազդ Սահակյանը պարզաբանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ ֆեյսբուքյան օգտատեր, վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր այն մասին, որ հանրահայտ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան: Արտավազդ Սահակյանը իր գործունեությունը ծավալում է Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակայության ներքո գտնվող «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: 1996 թվականից առ այսօր Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն է, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչը։

Բժշկական շրջանակներից ասում են, որ իրականում Արտավազդ Սահակյանի դեմ սկսված այդ գործընթացը և «ծրագիրը» հենց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, որը, սակայն, «տակից է գործունեություն ծավալում», իսկ թե ինչ մոտիվացիա կարող է ունենալ Արմեն Մուրադյանն իր ղեկավարած կառույցին 25 տարի համբավ ու հեղինակություն բերող բժշկին «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի տարածքը լքել ստիպելու համար, երևի ինքը կիմանա:

Ասում են՝ ցանկանում է ընդլայնել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը՝ «Զինվորի տունը», որի հաջողությունները նա հրապարակավ հիմնականում իրեն է վերագրում:

««Մարմնի ճարտարապետ». հենց այսպես են անվանում անհնարինը հնարավոր դարձնող Արտավազդ Սահակյանին, ում անունը չէր դադարում հնչել պատերազմի ընթացքում՝ որպես հրաշագործ, ով օրը 24 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, վիրավոր զինվորներին նորից քայլելու, նորից սեփական ձեռքերը զգալու և վերջապես ապրելու հնարավորություն էր ընձեռում»,- գրել էր վիրավոր զինծառայողն ու տարակուսել, թե ինչպես կարող են նման մարդուց ու մասնագետից հրաժարվել:

«Սա մի մեծ արհամարհանք է հենց մեզ՝ բոլոր վիրավոր զինծառայողներիս, քանի որ մեր կյանքի և ապրելու համար մենք պարտական ենք հենց իրեն՝ մարդու, ով իր գիշերն ու ցերեկը նվիրել է մեզ, վերադարձնելով մեզ այն, ինչը որ խլել էր մեզանից պատերազմը»,- նշել էր վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանը:

Թեման մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, և մարդիկ չեն հասկանում թե ինչո՞ւ և ինչպես է հնարավոր նման բան: Մեկնաբանություններում Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հրապարակել էր մի փաստաթուղթ , որին կից գրել էր․ «Հարգելի՛ Արթուր, խոսենք փաստարկված, լա՞վ»։ Ըստ Շուշան Դանիելյանի՝ լուրը չի համապատասխանում իրականությանը, և խոսքն ընդամենը տարածքի վերանորոգման մասին է, ինչից հետո ականավոր բժիշկը կվերադառնա իր կլինիկան:

No description available.

«Ապատեղեկատվություն մի տարածեք, Արտավազդ Սահակյանին առաջարկվել է տեղափոխվել այլ վայր իր մասնագիտական գործունեությունը շարունակելու, քանի որ շենքը, որտեղ գործունեություն է ծավալում բժիշկը, վերանորոգման ենթակա է»,- գրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը:

Շուշան Դանիելյանի հրապարակած փաստաթղթում նշված է, որ քանի որ «Հերացի» թիվ մեկ համալսարանական կլինիկայի ձախ հատվածը, ուր աշխատում է միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վերանորոգման կարիք ունի, կլինիկայի ղեկավարությունը ցանկանում է իրականացնել այդ աշխատանքները, որից հետո «Զինվորի տունը» ցանկանում է այդ հատվածում պահպանել միկրովիրաբուժության բաժանմունքը՝ կառուցելով ժամանակակից վիրահատարաններ: Այս փաստաթղթով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը դիմել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ նրան խնդրելով տալ իր համաձայնությունը վերանորոգումից հետո Արտավազդ Սահակյանին թույլ տալ գործել նույն տարածքում:

Մեկնաբանություններին արձագանքել է նաև ինքը՝ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով միայն Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում վիրահատել է 400-ից ավելի զինվորների, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, անգնահատելի ավանդ է ունեցել Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ու դրանից հետո, ով Արցախում և Հայաստանի մարզերում մշտապես վիրահատություններ է կատարել՝ փրկելով հազարավոր երիտասարդների կյանքեր ու նրանց զերծ պահել հաշմանդամություն ձեռք բերելուց:

Բժիշկը նախ արձագանքել էր Հայկուհի Մինասյանի հետևյալ մեկնաբանությանը՝ «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` մի տարածեք ապատեղեկատվություն նման մեծարգո մարդու անունից։ Մեր բոլորի կողմից շատ սիրված բժշկի հետ խոսել եմ անձամբ: Իր զբաղեցրած տարածքը հիմա նորոգվում է, որից հետո բժիշկը վերադառնալու է իրեն արժանի պայմաններում գործելու և վիրահատելու մեր տղաներին։ Արտավազդ Սահակյանը սիրով ընդունել է իմ առաջարկը»: Բժիշկ Արտավազդ Սահակյանն «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանին նախ առաջարկել էր չխոսել իր անունից. «Խնդրում եմ իմ փոխարեն չպատասխանել: Այստեղ առկա են բազմաթիվ չլուծված հարցեր: Ես Համալսարանի աշխատակից եմ և ղեկավարվում եմ Համալսարանի օրենքներով և դրույթներով», - գրել էր Արտավազդ Սահակյանը:

Հաջորդիվ, թերևս ցանկանալով փակել թեման ու հրապարակային քննարկում չծավալել, հանրահայտ միկրովիրաբույժը գրել էր. «Հարգելիներս, մենք սիրում ու խոնարհվում ենք մեր զինվորների առաջ՝ անկախ նրանից՝ նա որտեղ է։ Վիրաբույժներս վիրահատում ենք ծանր պահերին, իսկ վերականգնողական կենտրոնները բարելավում են կյանքի որակը, երկուսն էլ կարևոր են, և պետք չէ հակադրել իրար։ Խնդիրը բաժնի նորմալ գործունեության ապահովման մեջ է։ Ունենք 35 կլինիկական օրդինատոր և 31 աշխատող, նրանք պետք աշխատեն նույն պայմաններում, առանց ստորադասվելու և միասին։ Սա Բժշկական համալսարանի խնդիրն է։ Մենք պրոռեկտորների հետ երկու օր է, աշխատում ենք, այսօր էլ, Միքայելյան հիվանդանոցից վերադառնալիս, իմացա Արթուրի գրածի մասին։ Նա մեր հերոսներից է։ Ես ու Հայկուհին լավ հարաբերությունների մեջ ենք։ Առողջ եղեք»:

Այնուհետև Արտավազդ Սահակյանը տեսանյութի միջոցով փորձել է կանխել համացանցային բանավեճերը և մանրամասներ է ներկայացրել։ Բժիշկը տեսաուղերձում պատմել է, որ դեռևս 2017 թվականին, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է նշանակվել Արմեն Մուրադյանը, իրեն հորդորել է լքել տարածքը, ինչին ինքն ընդդիմացել է։ Բժիշկ Սահակյանի խոսքով՝ այս ընթացքում էլ պաբերաբար նման պահանջ է դրվել։

«Ես երբեք չեմ ուզում ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանքեր եմ փրկել, իմ անցյալը դուք գիտեք ու կխնդրեի, որ ընդդիմադիր կողմը նույնպես չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի մեզ կա՛մ սպառնան, կա՛մ ինչ-որ բաներ նախազգուշացնեն։ Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ», - նշել է Սահակյանը։

«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով կառավարության որոշումը, իսկ կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու», - ընդգծել է Արտավազդ Սահակյանը։

Բժիշկը հայտարարել է, որ հարցը բացարձակապես քաղաքական չէ։

«Ես այստեղ չեմ տեսնում ոչ մի քաղաքական խնդիր», - նշել է նա։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել թեմայի վերաբերյալ։

«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը` Զինվորի տունը պարծանք է, և վերջ, Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ, Զինվորի տունը լավագույնն է, և վերջ… Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում: Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում: Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե՛ Հերացի, և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը: Եվ վերջում, թշնամին մեր երկրի սահմանին է, երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք: Ի գործ», - նշել է Մուրադյանը։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Երևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են․ «Հրապարակ»
Ամենադիտված