Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը ՍԴ չի հրավիրվի․ Հրայր Թովմասյանի միջնորդություններից մեկը բավարարվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 10-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

Նախորդ օրը՝ հուլիսի 9-ին, դատավոր Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա նշել էր, որ հայտնի չէ, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակել հունիսի 20-ին։

«Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց բոլոր դիմումներում այդ հարցը բարձրացված է։ Միջնորդում են նախագահին որպես վկա հրավիրել։ Նախագահը ուներ հայեցողություն վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30 և 45 օրվա ընթացքում»,-նշել էր Թովմասյանը։

Հրայր Թովմասյանը նշել էր, որ ուզում է ՀՀ նախագահից ճշտել, որ օրվա նշանակման հետ կապված իր վրա որևէ ճնշում չի եղել։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն այսօր հրապարակեց միջնորդությունների վերաբերյալ որոշումները։ «Օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի, որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ Հանրապետության նախագահը սույն գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի»,-ասաց Արման Դիլանյանը։

Հրայր Թովմասյանը նշեց, որ շտկումներ է կատարել իր միջնորդության մեջ և այժմ էլ առաջարկում է  ՀՀ նախագահին 55-րդ հոդվածի համաձայն որպես վկա հրավիրել ՍԴ։

Դատավոր Թովմասյանի երկրորդ միջնորդությունը բավարարվեց։ Դատավորը միջնորդել էր ՄԻՊ-ից պահանջել ներկայացնել 2021 թվականի ընտրական գործընթացների խախտումների առնչությամբ տեղեկատվություն, այդ թվում՝ եթե կա զեկույց, հաղորդումներ կամ այլ նյութեր։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Brent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են․ «Հրապարակ» 877 հազար դոլար` «Երեւան կլասիկ ֆեստ»-ին. կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալ. ի՞նչ որոշումներ է նրա վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. «Փաստ»«Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել հանգստյան օրերին․«Հրապարակ» Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Փաշինյանը խաբել է․ Մաս 223. «Ժողովուրդ» Նույնիսկ մեկ շաբաթ անց առկա չէ Կարեն Հակոբյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը. «Փաստ»Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել․ «Հրապարակ» Արմեն Խաչատրյանի որդին անգամ կայքում է արտոնյալ. «Ժողովուրդ»
Ամենադիտված