Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի նպատակը մեկն է, որ Հայաստանը ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի, Ղարաբաղը մնա միայնակ․ Վահրամ Բալայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթողի դիրքերից է խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, չնայած որ նույն բանն արդեն երեսուն տարի է` կրկնում է։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս լուծված է։

«Իսկ թե ինչ ճանապարհով կգնա հարցի կարգավորումը, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում, միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի նախագահը,  Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով, իսկ ԱՄՆ-ը՝ տողատակերով հայտարարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտություն կա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, Հայաստանը մի ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից:

«Հայաստանը մի ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- ասել է ադրբեջանցի ղեկավարը: Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա»։

Վահրամ Բալայանի խոսքով՝ եթե ցանկանում ենք, որ հիմնախնդիրը խաղաղ լուծվի, բանակցությունները շարունակվեն, պետք է սկսել Հայաստանից։ «Երկիրը պետք է ոտքի կանգնի և դառնա իսկապես Արցախի անվտանգության երաշխավորը։ Այսօրվա պարագայում դա տեսանելի չէ ամեն դեպքում»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորի նկատառմամբ՝ Ալիևի հայտարարությունները՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հենց այդ նպատակն են հետապնդում՝ Հայաստանը Արցախից հեռացնել։

«Նպատակը մեկն է, որ Հայաստանը ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի, Ղարաբաղը մնա միայնակ։ Գաղտնիք չէ, որ Ղարաբաղը միայնակ ի զորու չէ պայքարելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Դա անհնարին է բոլոր առումներով՝ մարդկային, տնտեսական, ռազմական ռեսուրսով»,- ասաց նա։

Վահրամ Բալայանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է որոշակի դիրքորոշում ունենա Արցախի ապագայի վերաբերյալ։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 25 տոկոսը իր քվեով մերժեց Արցախը, որոշեց տեր չկանգնել Արցախին։ Հարցը նրանում չէր, թե ընտրություններում «Հայաստան» դաշինքը, թե՞ «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթեր։ Հարցը վերաբերում էր Արցախի ճակատագրին։ Ցավոք սրտի, տեսանելի ոչինչ չկա։ Տվյալ պարագայում, որ ՀՀ քաղաքացին, այս դեպքում 25 տոկոսը, գնում, ձայն է տալիս՝ իր մտքում ունենալով, որ իր որդին Արցախում չի ծառայի կամ Արցախն իր համար գլխացավանքը է։ Այս ամենը տեսանելի է և շատ ցավալի է։ Մեզ հենց այդ ճանապարհով հաղթեցին, որ տարիներ շարունակ պայմաններ ստեղծեցին, բաժանումներ արեցին՝ արցախցի, հայաստանցի․ այս ծրագրով կարողացան այնպես անել, որ հասնենք այս իրավիճակին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է մտածում Արցախն այն պարագայում, երբ Հայաստանը կարծես ցանկանում է «ձեռքերը լվանալ» Արցախից, ապա, ըստ Վահրամ Բալայանի, իր հույսը կապում է Ռուսաստանի մոտեցումների հետ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնությունը սկզբունքայնություն կդրսևորի․ այստեղ շահերի համընկնում կա արցախահայության և Ռուսաստանի Դաշնության միջև։ Կարծում եմ, որ Արցախը, վերջիվերջո, այն կետն է, որը կարող է առաջիկա տասնամյակներում Ռուսաստանի անվտանգության համակարգի մի մասնիկը դառնալ, և այդ կտրվածքի մեջ կարող է արցախահայությունն ապրել»,- ասաց նա։

 

Բրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»
Ամենադիտված